Վալոդյան իմ մտերիմ ընկերն էր. ինչո՞ւ էր Վալոդյա Գրիգորյանը երեկոյան ուշ ժամին այդտեղ գտնվում

Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել և՛ մեր, և՛, վստահ եմ, նաև Վալոդյայի համար, զարմանալի էր, օր ու գիշեր լցված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպելով, բացառում եմ որևէ մեկի հետ որևէ կոնֆլիկտ, որևէ խնդիր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա  Գրիգորյանի սպանության վայրում ասաց … Read more

Մելանյա Թրամփը հրաժարվել է Զելենսկու կնոջ հետ հանդիպումից

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի հետ երկկողմ հանդիպում չանցկացնել՝ չնայած ուկրաինուհու պնդումներին: Այս մասին հայտնում է New York Post-ը ՝ վկայակոչելով Մելանիայի ավագ խորհրդական Մարկ Բեքմանին։ «Զելենսկայան մի քանի անգամ խնդրել է Մելանյային հանդիպման մասին, բայց դա տեղի չի ունենա։ Լիարժեք զրույց չի … Read more

Մենք Պուտինին առաջարկել ենք հանդիպում անցկացնել․ Զելենսկի

Թրամփը ցույց է տվել, որ ցանկանում է մինչև վերջ աջակցել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։ Նա հավելել է, որ տարածքային զիջումների վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը փոխվել է։ «Կարծում եմ՝ նա այսօր հասկանում է, որ մենք չենք կարող պարզապես տարածքներ փոխանակել։ Դա անարդար է», – ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պուտինին որպես … Read more

Ոստիկանները հսկում են նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի տունը

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Փաշինյանը կործանեց իմ թեզերը. Լևոն Տեր-Պետրոսյան

Ուրիշներն են ասել, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է, ես այդպիսի բան ասե՞լ եմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Հիշեցմանը, որ 2008–ին նա իր կողքն էր կանգնած, առաջին նախագահը նկատեց. «Իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին բոլորը, Նիկոլն էլ»։ Ինչ … Read more

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, մանրամասնելով, որ դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի ու Իտալիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Դեսպանը շեշտել է աշխատանքի հիմնարար դերը՝ հիշեցնելով, որ … Read more

Փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը

Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը:  «Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- նրա խոսքը մեջբերում է RT-ն։

ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին հանդիպման համար

Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում մեր հանդիպման ժամանակ արտահայտած մտքերի համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն: «Խաղաղությունը վերադարձել է Հարավային Կովկաս։ Երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը մեր ընդհանուր նպատակներն են։ Մենք անհամբեր սպասում ենք շարունակական համագործակցությանը»,- գրել է նա:

Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ «Թրամփի ուղու» իրականացումն արագացնելու համար․ Ալիև

Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ճանապարհի արագ իրականացումն ապահովելու համար, վստահեցրել է Իլհամ Ալիևը։ Նա կարծում է, որ սա «անարգել» կապ կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ TRIPP-ը զգալի ներուժ ունի էներգառեսուրսների ապագա փոխադրումների համար։