Հայտնաբերվել է 462 ոչ սթափ վարորդ

Օգոստոսի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4357 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 221 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 970, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 509, վարելիս … Read more

Թրամփը գնաց. ում եք զանգելո՞ւ. թուրքերը մեկ է ուզում են կիսել Հայաստանը

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Իրանի նախագահը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ բանակցությունների մասին

Իրանի նախագահ Փեզեշքիանը, ռուս գործընկեր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն Ուկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Փեզեշքիանը խոստացել է վերահսկել Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության արագացումը, որը «առանցքային դեր է խաղում» Պարսից ծոցի՝ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի … Read more

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքելով․ Fox News

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանի կառավարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագիր  կնքելով, գրում է Fox News-ը։ «Այս ամսվա սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրն ԱՄՆ-ին տրամադրում է Զանգեզուրի միջանցքի՝ նեղ ցամաքային գոտու 99-ամյա վարձակալությունը, որը կդառնա դեպի Եվրոպա կարևորագույն առևտրային և էներգետիկ ուղի: Այս միջանցքը երկար ժամանակ եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կենտրոնում, որը հանգեցրել է … Read more

Քննարկվել է իրավիճակը Գազայում

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում արտակարգ հանդիպում է հրավիրել Գազայում տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է Arab News պարբերականը:  Գագաթնաժողովի ժամանակ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը նշել է, որ Իսրայելի շարունակական հարվածները խաթարում են երկու պետության բանաձևով ճգնաժամը լուծելու միջազգային ջանքերը: Նա շեշտել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշում ընդունած երկրների … Read more

Ուկրաինան ավելի քան 3 միլիոն արկ է ստացել  չեխական նախաձեռնության շրջանակներում

Ուկրաինան ավելի քան 3 միլիոն խոշոր տրամաչափի զինամթերք է ստացել չեխական նախաձեռնության շրջանակում, որի նպատակն էր արևմտյան երկրների հաշվին մատակարարել երրորդ երկրներում գնված արկերը։ Այս մասին հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն: «Զինամթերքի մատակարարման մեր նախաձեռնությանն այժմ միացած են ևս 15 պետություն: Ուկրաինան մեր միջնորդությամբ արդեն ստացել է ավելի … Read more

Կոտայքում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Գանգրահեր տղա» արձանի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նշված վայրում Չարենցավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են առանց գործարանային համարի ակոսափող «Կարաբին» տեսակի հրազեն ու «Մակարով» տեսակի … Read more

Հրդեհ՝ Ջրվեժի գազալցակայանի հարևանությամբ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժի գազալցակայանի մոտ գտնվող փայտե կրպակում:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական … Read more

Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել ի աջակցություն Ուկրաինայի

Գերմանիան 2022 թվականի փետրվարի վերջից ի վեր ընդհանուր առմամբ 50,5 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի օգնության համար: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալները: Ընդհանուր գումարից մոտ 25 միլիարդ եվրոն ուղղվել է ուկրաինացի փախստականների ընդունմանը և տեղավորմանը, 17 միլիարդ եվրոն՝ Ուկրաինայի զինված ուժերին՝ զենքի մատակարարման և զինծառողների վերապատրատման համար, 6,7 միլիարդ … Read more

Միքայել Սրբազանի գործով դատավարությունը շարունակվում է

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նտսավայրում մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը: Երկրորդ դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի … Read more