«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում է ավարտին

«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում է ավարտին, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանը տեղում բարդ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապ հաստատելու համար», – հայտարարել է Հաջիևը Հիշեցնենք, որ այսօր, Ադրբեջանի նախագահի հանձնարարականներին համաձայն, երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելում են Մեխակավանի և Կովսականի շրջաններ։ … Read more

Հայրապետյանն ընդգծել է AWS-ի հետ համագործակցության կարևորությունը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։  Նշվում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, … Read more

Հրազդանում բախվել են Երևան-Հրազդան երթուղու «Գազել»-ն ու «Opel»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան -Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար  «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանասյանը հյուրընկալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 30-ին հյուրընկալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին։   Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։  Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դպրոցականներին է ներկայացրել Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:   «Չափազանց կարևոր և ուրախալի է, որ հետաքրքրված եք մարդու իրավունքների … Read more

Չինաստանը կաջակցի ազատ առևտրին և զարգացման հնարավորություններ

Չինաստանը մտադիր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների հետ աջակցել ազատ առևտրին և ապահովել մատակարարումների անխափան շղթաները: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Մենք պետք է համատեղ պահպանենք բազմակողմ առևտրային համակարգը, կիրառենք իրական բազմակողմ մոտեցումը, ամրապնդենք բազմակողմ համակարգի հեղինակությունն ու արդյունավետությունը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առանցքային դերով։ Անհրաժեշտ է … Read more

Հայաստանի պետական բյուջեից տարածքային կառավարման և ջրային ոլորտներին 2026 թվականի համար կհատկացվի 178 մլրդ դրամ

Հայաստանի պետական բյուջեից տարածքային կառավարման և ջրային ոլորտներին 2026 թվականի համար կհատկացվի 178 մլրդ դրամ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025 թվականի համեմատ այդ հատկացումը 4.4 մլրդ դրամով պակաս է:  «Նախկին կատարողականներից ելնելով՝ որոշակի … Read more

Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են եւ վերջ․ Շարմազանով

Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն,իսկ Հայաստանում մոռացության տան պատմական փաստերը,ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են եւ վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի ու Աղվանքի սահմանը ՝Կուր գետն է։ Դա են վկայում Ստրաբոնը,Պլինիոս Ավագը,Պլուտարքոսը եւ Կլավդիոս Պտղոմեոսը։ Դա անհերքելի փաստ է։ Հետեւաբար Արցախում եւ … Read more

Առաջիկայում կսկսվեն մի շարք նոր ջրամբարների շինարարական աշխատանքներ

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց առաջիկա տարվա ջրային ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկայում կսկսվեն մի շարք նոր ջրամբարների շինարարական աշխատանքներ։ «Նախատեսված է շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը՝ 7.7 միլիարդ դրամի շրջանակում։ Բացի այդ, ոռոգման համակարգերի կարողությունների բարելավման համար նախատեսվում է 3.7 միլիարդ … Read more

Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Աղբյուրի ձևակերպմամբ՝  «Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։  Caliber.Az-ը տարիներ … Read more

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները տեղափոխվում են ռազմական բազաներ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվում են իրենց տներից Վաշինգտոնի տարածքում գտնվող ռազմաբազաներ, հաղորդում է «Atlantic»-ը։ «Այն, որ այս բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաներից մի քանիսը զգացել են հանրությունից առանձնանալու անհրաժեշտությունը, ազգի բևեռացման նշան է… Այս պետական ​​աշխատակիցներն այժմ կարող … Read more