Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ․ Կայա Կալասը

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Կիևում կքննարկի Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին նա նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։ «Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ։ Նրանց տոկունությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը։ Ես այսօր Կիևում եմ՝ … Read more

Կառավարության համար նոր պարտավորություն է սահմանվում

Կառավարության համար նոր պարտավորություն է սահմանվում՝ կառավարության պարտք-ՀՆԱ 60 տոկոս ցուցանիշը գերազանցելու համար պետք է ստանալ Ազգային ժողովի թույլտվությունը: «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:  Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի … Read more

Առաջիկա օրերին նախատեսում եմ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք սկսել. Ծառուկյան

Մեծ ուշադրությամբ ծանոթացել եմ մարզաշխարհի մեր մի քանի հարյուր փառապանծ ներկայացուցիչների՝ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը: «Իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց, համաձայն եմ բարձրացված խնդիրների և մտահոգությունների հետ։ Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ուրեմն չենք ունենալու ոչինչ։ Այո´, շատ լուրջ, շատ մտահոգիչ հարցեր կան, և շատ … Read more

Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։ «Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են  ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել … Read more

Հարկերից խուսափում՝ 10 մլն դրամի չափով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 10 մլն 470 հզր 258 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: … Read more

Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին․ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրել է․  Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին –––––––––––––––––– Ֆոտոյում բացակայում են գլխավոր դերակատարները՝ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը և Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը։ Եթե նրանք էլ լինեին, ապա Արցախն Ադրբեջանին հանձնելու և հայերի էթնիկ զտում կազմակերպելու բոլոր դերակատարները կհայտնվեին մեկ ընդհանուր ֆոտոյի մեջ։ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում որոշվեց, որ հանուն … Read more

Կարելի է միայն հուսալ, որ սա ևս մեկ դատարկ սպառնալիք է. Մեդվեդևը արձագանքել է Թրամփին

Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Նա այս սպառնալիքը հնչեցնում է հարյուրմեկերորդ անգամ: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Եթե «գործարար խաղաղարարը» նկատի ունի Թոմահավկներին, ապա արտահայտությունը սխալ է։ Այս հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ … Read more

Ադրբեջանը կարևորում է «3+3» ձևաչափի դերակատարությունը տարածաշրջանում

Բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար չափազանց կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարեկեցության և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ: Շահին Մուստաֆաևը նշել է, որ այս համատեքստում աճում է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը։ … Read more

Պապոյանը թուրքական ներդրումների և տարածաշրջանային խաղաղության մասին

Թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012 – 2013 թվականներից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ … Read more