Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը վերսկսել է իր կոչը՝ կոչ անելով քաղաքացիներին լքել Իրանը՝ նշելով «Snapback» մեխանիզմի ակտիվացումից և հյուպատոսական ծառայությունների սահմանափակությունից հետո առաջացած բարձր ռիսկերը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը վերսկսել է իր կոչը՝ քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ զգուշացնելով, որ Իրան ճանապարհորդելը խստիվ արգելվում է։ Թարմացված խորհուրդը հրապարակվել է 2025 թվականի սեպտեմբերի 16-ին՝ որպես «Իրանի համար … Read more

Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այս խորհրդանիշներն ընդունված են որպես պատմական ժառանգության կամ ազգային ինքնության արտահայտություն, ոչ թե որպես տարածքային պահանջ։ Ահա նման մի … Read more

Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձեւավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձեւակերպումների հետեւում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» վաղուց դուրս է … Read more

Կարեն Սիմոնյանի ելույթը Գյումրու ավագանիում՝ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու «Մայր Հայաստան»-ի նախագծի վերաբերյալ

Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ գործընկերներ, Ամիսներ առաջ «Մայր Հայաստանը» հանդես եկավ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման և Գյումրուն հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու ծրագրերով: Դրանք մշակվել էին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորած մասնագիտական խմբի կողմից: Մենք ընտրություններից առաջ գյումրեցուն խոստացանք հետևողական լինել այս հարցում: Մեր խոստման 1-ին փուլում ենք հիմա: Տեղեկացնեմ նաև, որ ծրագրերի ստեղծմանն իրենց արդյունավետ մասնակցությունն են ունեցել … Read more

ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրան առնչվող հաստատությունների լուծարման գործընթացը. Թոնի Սանդել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) սկսել է Մինսկի խմբի և դրան առնչվող հաստատությունների լուծարման գործընթացը, ադրբեջանական Report գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության աշխատանքային խմբի խոսնակ և տեղակալ Թոնի Սանդելը։ «Կազմակերպության քարտուղարությունն արդեն սկսել է գործնական քայլեր՝ ԵԱՀԿ մշտական ​​խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշումը կատարելու համար, որն ի պատասխան ընդունվել է Ադրբեջանի և Հայաստանի կոչին։ … Read more

Կրեմլի վրիպումները ռազմավարական վակուում են ձևավորում Հարավային Կովկասում. GMF

Հարավային Կովկասում ռազմավարական վակուում է ձևավորվում։ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է. նրա հեղինակությունը նվազում է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար հեռանում են Մոսկվայից, Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) համար գրում է Էլենե Կինցուրաշվիլին։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ «միաժամանակ Վրաստանը Ռուսաստանի հիբրիդային ազդեցության ներքո դեպի ավտորիտարիզմ է շարժվում»։ «Արևմուտքը տարածաշրջանի անվտանգության վրա ազդելու եզակի հնարավորություն ունի, բայց վակուումը … Read more

Քննարկվել են Դոհայի վրա Իսրայելի հարձակման և Գազայի դեմ պատերազմի վերաբերյալ հարցեր

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին սեպտեմբերի 16-ին Դոհա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակին։ «Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղիները, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Նրանք նաև … Read more

Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար

Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի շրջանակում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպման ժամանակ: «Կարևոր է, որ ՍԴՈՒ-ն պահպանի մարտի 10-ի համաձայնագիրը՝ Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության … Read more

Արհեստական բանականությամբ ԱԹՍ-ները կօգնեն կարգավորել խցանումները և ապահովել հասարակական անվտանգությունը. ՆԳՆ

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են զարգացնել կարողություններն ու կատարելագործել հմտությունները։ Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։ Սեպտեմբերի 9-ին և 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած՝ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։ … Read more

Ես ինքս հարձակման զոհ եմ հանդիսանում. ԿԲ նախագահի զգուշացումը քաղաքացիներին

Ես զեղծարարության զոհ եմ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա պարզաբանել է, որ անընդհատ փորձում են գրոհներ իրականացնել իր էլեկտրոնային փոստի վրա։ Գալստյանը հավելել է, որ նման դեպքերում նա կապվում է անվտանգության ծառայության աշխատակիցների հետ և ճշտում այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել արարողակարգի … Read more