Այս տարվա մեջ սա արդեն 17-րդ մահվան դեպքն է, որ գրանցվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում․ Դանիելյան

«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական մահվան դեպքն է գրանցվել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մահացածը Արցախից բռնի տեղահանված էր։ Չնայած առողջական սուր խնդիրներին և բազմաթիվ բողոքներին՝ կալանավորին չեն տեղափոխել բժշկական հաստատութուն, չեն ցուցաբերել պատշաճ բժշկական օգնություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Փաստաբանը մահացած կալանավորի մահվան հանգամանքների վերաբերյալ … Read more

Թրամփը կբարձրացնի դասական անտիկ ճարտարապետության դերը նոր շենքերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ երկրում իշխանության մարմինների նոր շենքերը պետք է կառուցվեն բացառապես դասական անտիկ ճարտարապետական ոճով։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Հիմնադիր հայրերը, ինչպես նրանցից առաջ շատ մեծ հասարակություններ, մեծ նշանակություն են տվել դաշնային քաղաքացիական ճարտարապետությանը։ Նրանք ցանկանում էին, որ Ամերիկայի հասարակական շենքերը ոգեշնչեն ժողովրդին և խրախուսեն քաղաքացիական … Read more

Պետական դшվաճանության մեջ մեղադրվող անձը բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև արտերկրում ՀՀ հյուպատոս չի եղել

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ … Read more

Իրականացվում են Աժդահակի խառնարանային լճից ապօրինի ջրառի մասին տեղեկատվության ուսումնասիրություններ

Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ օգոստոսի 29-ին համացանցում հրապարակված տեսանյութը և դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Դրա շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում … Read more

Նոր Խարբերդ գյուղի բնակիչը Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 40.98կգ խեցգետին

Օգոստոսի 29-ին, ժամը 9։00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի աշխատակիցներից՝ քաղաքացու վարած ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերված խեցգետնի վերաբերյալ։ ԲԸՏՄ տեսուչները տեղում պարզել են, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հ.Գ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 40.98կգ խեցգետին։ Առանց թույլտվության ապօրինի որսված խեցգետնի ողջ խմբաքանակն … Read more

Արցախ Միությունը խստորեն դատապարտում է Փաշինյանի հայտարարությունները բռնի տեղահանվածների վերադարձի վերաբերյալ

Արցախ Միությունը խորը մտահոգությամբ ու խստիվ կերպով դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Արցախից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերյալ։ Վարչապետի այն տեսակետը, թե այս քննարկումը «ոչինչ չի տա հենց փախստականներին» և միայն լարվածություն կստեղծի, խիստ անընդունելի ու անարդար է Արցախի ժողովրդի և, ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի նշյալ հայտարարությունների վերաբերյալ ընդգծում … Read more

Ռուսաստանը բավարար ուժ չի ունենա ամբողջ Ուկրաինան գրավելու համար․ Զելենսկի

Ռուսաստանը բավարար ուժ չի ունենա ամբողջ Ուկրաինան գրավելու համար, իսկ ուկրաինացիները բավարար ուժ չեն ունենա բոլոր գրավված հողերը վերադարձնելու համար: Այս մասին  ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը չի կարողանա մեզ օկուպացնել։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան այսօր չի կարողանա զենքի օգնությամբ վերականգնել իր բոլոր տարածքները։ Նրանք բավարար ուժ չունեն, … Read more

Խաչիկ Մանուկյանը լինելու է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել բանաստեղծ, պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանի հետ և կից գրել․«Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ընտրություններին ընդառաջ։ Աստծով»։ Politik.am-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է Խաչիկ Մանուկյանի գլխավորած ցուցակով։ Մանուկյանը ճանաչված գործիչ է հանրապետությունում, իսկ պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր … Read more

Հայաստանի տարածքով արտատարածքային ռեժիմը նույնիսկ տեսական չէր կարող քննարկվել․ Զախարովա

Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր տարածքը ԵԱՏՄ շրջանակներում՝ նման ռեժիմը նույնիսկ տեսական մակարդակում չէր կարող քննարկվել»,-ասել է նա:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Զորյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա  Զորյան փողոցում: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Զորյան – Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»: