Զելենսկին կարող է մեկնել ԱՄՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է այս շաբաթ ուղևորվել ԱՄՆ՝ Վաշինգտոնում քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է CBS-ը։ «Ամերիկայի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկում են Զելենսկու՝ այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի հնարավորությունը՝ մինչև Գոհաբանության օրը Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու նպատակով», – հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եթե … Read more

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25․11․2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրի, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Բոլոր թիմերը խաղադաշտ … Read more

Օտարերկրացու կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով խախտման դեպքում վարչարարությունը կհամապատասխանի ընդհանուր կարգին

Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական ակտը կստանան ու պարտավորությունները մարելու պարտականություն կունենան սահմանին:   «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն … Read more

Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար․ քննարկում Բաքվում

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ներկայացուցիչները Բաքվում քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ Քննարկումը տեղի է ունենում ԹՊԿ անդամ երկրների ՀԿ-ների «Համերաշխության ֆորումի» շրջանակում, հայտնում է ԱՊԱ-ն։ «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի միասնության խորհրդանիշ է», — հայտարարել է CAREC նախագծային գրասենյակի տնօրեն Մերգեն Կեպբանովը։ Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքը ստեղծում է պայմաններ թյուրքական աշխարհում համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, … Read more

Ինձ միշտ թվացել է, որ դատարանը օրենքով է առաջնորդվում, դուք ասում եք շրջաբերական կա. Ռոբերտ Քոչարյան

Անգամ արհեստական բանականությունը կատարվող անհեթեթության նախադեպեր չի գտել։ Այս մասին հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Դուք ասում եք, որ պլան են դրել, կոպիտ ասած, դատարանի վրա։ Ես առաջին անգամ եմ լսում, որ դատարանները շրջաբերականով են առաջնորդվում, ինձ միշտ թվացել է, թե օրենքով պետք է առաջնորդվեն»,- նշեց երկրորդ նախագահը։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Պարոն Խաչատուրով, ոտքի կանգնած են դատավորին դիմում». Դատավորը՝ Խաչատուրովին

«Պարոն Խաչատուրով, ոտքի կանգնած են դատավորին դիմում». Դատավորը՝ Խաչատուրովին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հիշեցնենք, որ … Read more

Ինչ եղանակով է Հայաստանը վերադարձնելու իր սուվերեն տարածքները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսնում է հնարավորություն 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքը Հայաստանին վերադարձնելու։ Այսօր ԱԺ–ում նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։ «Իհարկե տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,– ասաց Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անելիք է համարում նաև ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ … Read more

Գերմանիան դեմ է Ռուսաստանի G8 վերադարձին. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի վերադարձին Մեծ ութնյակ, ինչպես նախատեսված էր Ուկրաինայի համար առաջաջադրված ԱՄՆ խաղաղության ծրագրում, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով DW-ին։ «Այս պահին ես չեմ տեսնում որևէ պատրաստակամություն G7-ի վեց անդամների շրջանում, որոնք Ամերիկայի մաս չեն կազմում, Ռուսաստանին այդ խմբում վերընդունելու համար», – ասել է Մերցը կիրակի՝ նոյեմբերի 23-ին, Յոհաննեսբուրգում G20-ի … Read more

Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհին «Opel Astra»-ն բախվել է հողաթմբին և կողաշրջվել

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։40-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 55 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Փափակ Ս․-ն մարմնական վնասվածքներով … Read more