Կրեմլը չի բացառել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումն այս շաբաթ

Կրեմլը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան հնարավոր այցի մասին։ … Read more

Լիտվայի նախարարների կաբինետը հրաժարական է տվել

Լիտվայի նախարարների կաբինետը հրաժարական է տվել։ Կառավարությունը նման որոշում է կայացրել հրավիրված հատուկ նիստի ընթացքում։ «Վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ, օրենքի համաձայն, կառավարությունը հրաժարական է տալիս և տեղեկացնում է այդ մասին նախագահին», – ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։  Վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական էր տվել հուլիսի 31-ին։ դա հաջորդել էր լրատվամիջոցների հրապարակմանն այն մասին, որ … Read more

Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն արվել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց միայն փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքներից հետո. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն արվել: Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայի հակամարտությունը … Read more

Գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ … Read more

«Նիկոլն իր ապօրինի «հղիության» համար հայր է փնտրում. Թուրքիան ուզում է, բայց չի կարող»

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Եմենի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է 68 փախստական

Եմենի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 68 փախստական:  ՄԱԿ-ի տվյալներով՝  զոհվել են աֆրիկացի փախստաններ,  տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է Bild-ը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավակում մոտ 150 մարդ է եղել։ Նավը, ամենայն հավանականությամբ, Ջիբութիից ուղևորվում էր Եմենի Աբյան նահանգ։ Ըստ ամենայնի, նավը վատ եղանակային պայմանների պատճառով խորտակվել է։ Աբյան նահանգի առողջապահության … Read more

Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի․ Նարեկ Կարապետյան

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ «Բացի Երևանից,  շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ: Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի: Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին … Read more

Եկել է քաղաքացիներին պատասխան տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյան

Քաղաքապետարանի դիմաց հավաքված Դավթաշենի 9-րդ փողոց, 70 շենքի բնակիչներին արձագանքել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Հանդիպման ժամանակ քաղաքացիները ներկայացրել են ստեղծված իրավիճակը:  Բնակիչները ևս մեկ անգամ նշել են, որ անձամբ քաղաքապետ Տիգան Ավինյանը խնդիրը լուծելու հանձնարարական է տվել, ժամկետներ նշել, սակայն մինչև այսօր որևէ մեկը բնակիչների հետ հանդիպում չի ունեցել: … Read more

Դեռեւես մեր պատմական առավելագույն ջերմաստիճանները չեն գրանցվել. Գագիկ Սուրենյան

«Հուլիսի առաջին տասնօրյակին մեր երկիրը գտնվում էր հյուսիս-արևմուտքից ներթափանցող խոնավ և ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հուլիսի առաջին տասնօրյակում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր էր 2-4 աստիճանով։ Խոնավ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ դիտվում էին ամպրոպային բնույթի անձրևներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4–ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց … Read more