Աշխարհի նավագնացության ոլորտը արհեստական բանականություն է ներգրավել․ FT

Աշխարհի նավագնացային ընկերություններն արհեստական բանականություն (ԱԲ) են օգտագործում բեռների վտանգավորությունը որոշելու համար՝ ծովում մահացու հրդեհների թիվը կրճատելու նպատակով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Նավագնացության համաշխարհային խորհրդին (World Shipping Council, WSC)։ Իր տվյալների համաձայն՝ 2024 թվականին նավերի խոշոր հրդեհների թիվը հասել է տասնամյակի ամենաբարձր ցուցանիշին՝ մարտկոցներ և այլ տարբեր դյուրավառ նյութեր … Read more

Էրդողանը մեկնել է Կատար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին մեկնել է Կատար՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կատար են ուղեկցել նրա կինը՝ Էմինե Էրդողանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ … Read more

Մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անրադառնանք․ ԱԽ քարտուղար

Շատ կարևոր է, որ այդ գործընթացները հնարավորինս հրապարակային են և հանրությունը մեծ հնարավորություն ունի արտահայտելու իր մոտեցումները։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով հարցին՝ Արցախի ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի այդ խոսույթները, դրոշմանիշից սիմվոլների հեռացումը և այլ խոսույթները և դրանց շուրջ քննարկումները ինչպե՞ս … Read more

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը պլանավորվում է 3 փուլով․ Ավինյան

Երևանի Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծն անցել է առաջնային փուլի վերջնական փորձաքննությունը։ Այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի մեկնարկի երկարատևությանը՝ քաղաքապետը նշեց, որ նման բարդության, ու փորձաքննությունների պահանջով նախագիծ վերջին 35 տարվա ընթացքում չի եղել։ «Հաջորդիվ, մենք պլանավորում ենք իրականացնել 3 փուլանի մրցույթ, որի … Read more

Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայորդիները զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք

Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայորդիները զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՔՊ  խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը՝  անդրադառնալով այն հարցին, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսայի հետևանքով հարյուրավոր զոհերի օրը տոնախմբություն է կազմակերպվել։ «Մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։ Իրենք … Read more

Ընդգծվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային … Read more

Վեհափառ Հայրապետն ուղեկցությամբ Մայր Աթոռի պատվիրակության մեկնում է Վատիկան

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է ուղեկցությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ … Read more

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է … Read more

Ադրբեջան–Թուրքիա համագործակցություն․ կողմերը շեշտել են փոխադարձ վստահությունն ու ընդհանուր արժեքները

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական խորը արմատների, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, հետագա զարգացում են ստացել երկու եղբայրական պետությունների ղեկավարների … Read more

Կարելի է ասել՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է մեր անվտանգային միջավայրը. ԱԽ քարտուղար

Այն անվտանգության համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում կենսունակություն ցույց չի տվել և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ: Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Կարելի է ասել՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է մեր անվտանգային … Read more