Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքներն առաջիկա 5-6 օրերին չեն նահանջի:  Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:  «Եթե անցյալ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալի նվազել էր, բայց այսօրվանից սկսած մեր երկիր հարավից ներթափանցելու են արևադարձային տաք օդային հոսանքներ, … Read more

«Սամվելը և այլ հայորդիներ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում գտնվելիս». Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործարար Սամվել Կարապետյանի 60-ամյակի կապակցությամբ։ «Այսօր իմ ընկերոջ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից եւ ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին … Read more

Հովտամեջ գյուղում 2 տներում առաջացած կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են քաղաքացիները

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shmahsyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղում տուն է այրվում: Հրշեջները և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:  Ըստ նախնական տեղեկությունների՝  … Read more

Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող․ Գարեգին Բ-ն՝ Սամվել Կարապետյանին

Օգոստոսի 18-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակի առիթով։ Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում ասվում է․ «Սիրելի պրն․ Կարապետյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում Ձեզ՝ վաստակաշատ հայորդուդ, և ջերմորեն շնորհավորում ծննդյան 60-ամյակի … Read more

Հայաստանով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, չպետք է վնասի միջազգային սահմանները․ Բաղաի

Իրանը մշտապես ընդգծել է իր զգայուն վերաբերմունքը Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայության և միջամտության հանդեպ. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: «ԱՄՆ ընկերությունների հետ նախատեսվող համագործակցությունները տեղի են ունենալու բացառապես Հայաստանում գրանցված ընկերության միջոցով և այդ երկրի ներքին օրենքներին համապատասխան։ Երկու երկրների համատեղ հայտարարության մեջ ևս շեշտվել է ազգային ինքնիշխանության, … Read more

ՀՀ ՊԵԿ  նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ ՊԵԿ  նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։ Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են … Read more

Թանկացումների «քավոր» Ավինյանը Երևանը դիտարկում է միայն սեփական բյուջեն եռապատկելու օբյեկտ․ Ստեփանյան

Քիչ առաջ մայրաքաղաքի փոքրամասնության կողմից ինքնահռչակված «քաղաքապետը» հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ հավաքագրումներն ու եկամուտները բյուջեի եռապատկվել է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ ,այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ … Read more

Հայաստանում մանրածախ և մեծածախ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտրի ծավալներն աճել են

Հայաստանում առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար–հունիսին, կազմել է 2 տրլն 953 մլրդ 471.8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 3.9 տոկոսով:  Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:  Մեծածախ առևտրի ծավալն աճել է 3.4 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 933 մլրդ 604.8 մլն դրամ: Մանրածախ առևտրի շրջանառությունը 6 ամսում կազմել է … Read more

Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը … Read more