«Մանթաշյանցը» տարին ամփոփեց ապագայի նկատմամբ նոր տեսլականով

Դեկտեմբերի 14-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում «Մանթաշյանց» գործարարների միության 2024թ ամփոփիչ միջոցառումն էր։ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն ակումբի աշխատանքների ամփոփ ներկայացումը սկսեց շնորհակալական խոսքով։ «Մեր ակումբում կարևորը մարդկային հարաբերություններն են, որի համար շնորհակալ եմ բոլորին»,- իր ելույթի խոսքում շնորհակալություն հայտնելով ակումբականներին միջոցառմանը ներկայության համար՝ ասաց Վահրամ Միրաքյանը։ Գործարարների միության համահիմնադիր, նախագահը մինչ ամփոփիչ … Read more

Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետարան ոտք դնելուն պես, երկու պաշտոնյաներ հեռանում են

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետարան ոտք դնելուն պես երկու պաշտոնյաներ՝ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը և «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի Արտավազդ Ոսկանյանը պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ Նրանք երկուսն էլ բալասանյանական կադրեր են․, թեև որոշ չափով բալասանյանական կադր է նաև Սարիկ Մինասյանը, որը Գյումրու նախկին … Read more

Հիմա սա է ամենակարևորը. Ավինյանը հանձնարարեց կենտրոնանալ վալիդատորների միջոցով վճարային համակարգի նախապատրաստման վրա

  1lurer. Երկշաբաթյա ժամանակահատվածում քաղաքային էլեկտրատրանսպորտի ծառայությունից օգտվել է 376.224 ուղևոր, նրանցից 24.188-ը՝ 6,64 տոկոսը, վճարումը կատարել է վալիդատորի վավերացնող սարքի միջոցով: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է, և մինչև հունվարի 1-ը անցումը պետք է մեղմ իրականացնել, … Read more

Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն երեկոյան է լքել երկիրը

Դեկտեմբեր 16,2024 17:48 «Հայկական ալիք». Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան է լքել երկիրը. հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը: Ասադը պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։   Համաձայն … Read more

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։   Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին … Read more

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը նպաստել է նաեւ ՏՏ բարձր որակի ապահովմանը, նաեւ միգրանտների ներհոսքին». Վաղարշակ Հակոբյան

2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության տասը տարին: Վերջին 5-6 տարիներին ՀՀ-ն գործել է արդյունավետ եւ միջազգային գործընկերների գնահատմամբ արձանագրվել է բավականին բարձր տնտեսական աճ: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Դեկտեմբերի 16-ին հանձնաժողովում տեղի է ունեցել «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ … Read more

««Համազգայինը» մնաց Արցախի կողքին»

Դեկտեմբեր 16,2024 17:40 «Արցախի հեռուստատեսություն». «Իրականում․ Հերմինե Ավագյան»Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է միության՝ արցախցիների համար իրականացվող ծրագրերի մասին: Դրանք հիմնականում իրականացվում են Հայաստանի այն քաղաքներում, որտեղ համեմատաբար շատ արցախցիներ են հաստատվել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին

  Sputnik. Ռուս դիվանագետի խոսքով` Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների ամրության փորձություն են անցնում։   Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։   «Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ … Read more

Նախարար. ՀՀ–ն հետաքրքրված է քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութով

16 դեկտեմբերի 2024 – 17:35 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանում մշակված քաղցկեղի դեմ պատվաստանյութով։ Այդ մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանում կայացած հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Իհարկե, կան այսպիսի համաժողովներ, նոր տեխնոլոգիաների, նոր մշակումների մասին տեղեկանալու համար։ Եվ մեր գործընկերներն այսօր ևս մի շարք նոր … Read more