Շիրակի մարզում հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 8-ին խուզարկություն է կատարվել Գյումրու բնակիչ 67-ամյա տղամարդու բնակության վայրում: Տնակին կից խորդանոցում հայտնաբերվել է պլաստիկ տարա՝ լցված 58 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ ՆԳՆ-ից հայտնում են, որ նույն օրն իրացվել է նաև Շիրակի քրեական ոստիկանների ստացած նմանատիպ մեկ … Read more

Կայացել է վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։ Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։ Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II-ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ … Read more

Վահան Կոստանյանը կմեկնի Իրան

Օգոստոսի 12-ին Թեհրան կմեկնի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 142 դիտում

Գազայի հատվածում օդից նետված օգնությունը ստանալ փորձող պաղեստինցիներն ընկել են հարթակից. տեսանյութ

Գազայի հատվածում օդից նետված մարդասիրական օգնությունը ստանալ փորձող պաղեստինցիներն ընկել են հարթակից: Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Իր տվյալների համաձայն՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր օդային ճանապարհով Գազայի հատվածի բնակիչների համար 131 կոնտեյներ սնունդ է … Read more

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և մարդկային … Read more

Ճամբարակի ոստիկանները «Մերսեդես»-ի վարորդի մոտ հայտնաբերել են թմրամիջոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրում կանգնեցվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ … Read more

Ինչպես հնարավոր դարձավ վաշինգտոնյան ձևաչափը. փորձագետ Արմեն Պետրոսյանը մանրամասնել է

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիտարկելով Վաշինգտոնում տեղի ունեցածը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ոսպնյակից: «Հայաստան-Ադրբեջան կարգավորման նոր վաշինգտոնյան ձևաչափի հետ կապված արտաքին արձագանքները ևս տարաբնույթ են անթաքույց ողջունողներից, նոր իրողությունների զորու դիրքավորվողներից մինչև նոր ձևաչափի զարգացումը խոչընդոտել ցանկացող/պատրաստվողներ։ Մինչդեռ վաշինգտոնյան ձևաչափը հնարավոր եղավ, քանի որ․ 1. 2020 թ․ չկանխվեց Ադրբեջան-Արցախ-Հայաստան … Read more

Որքան զբոսաշրջիկ է հուլիս ամսին եկել Հայաստան. մանրամասներ

2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263 հազար 592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25 հազար 989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237 հազար 603 զբոսաշրջիկ)։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ … Read more

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը կքննարկվի Թուրքիայի նախարարների կաբինետում. Էրդողանը ևս կմասնակցի

Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի կունենա նախարարների կաբինետի նիստ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախագահությամբ, որի օրակարգում է նաև Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրի քննարկումը։ Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Անկարան գոհ է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացից։ Նշվում է, որ կանցկացվեն խորհրդակցություններ տարածաշրջանում հետագա կայունության ապահովման կարևորության վերաբերյալ։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 126 դիտում

Արարատ Միրզոյանը վերադարձել է Վաշինգտոնից. նա չի պատասխանել լրագրողների հարցերին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերադարձել է Հայաստան: Նշենք՝ Վաշինգտոնից վերադառնալիս նախարարը կանգառ է ունեցել Փարիզում, այնտեղ այցելել դեսպանության նոր շենք, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: «Զվարթնոց» օդանավակայանում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել Միրզոյանին ԱՄՆ-ում կնքված համաձայնագրի վերաբերյալ, վերջինս, սակայն, հրաժարվել է  հարցերին պատասխանելուց: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 120 դիտում