Այսօր Իրանի Բուշեհր նահանգում գրանցվել է 14 երկրաշարժ

Այսօր առավոտից Իրանի Բուշեհր նահանգի Ասալույե շրջանում գրանցվել է 14 երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը եղել է Ռիխտերի սանդղակով 4,9 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Mehr գործակալությունը։ Երկրաշարժերը Ասալույե շրջանում շարունակվում են, և թեև այս երկրաշարժերը մարդկային և նյութական վնասներ չեն հասցրել, սակայն բնակչության շրջանում անհանգստություն են առաջացրել։ Բուշեհրի նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենն ասել է․«Վերջին երեք օրերին ականատես ենք … Read more

Երկրաշարժից հետո առաջին անգամ է, որ Գյումրիում աշխատավարձի նման բարձրացում է տեղի ունեցել՝ 30 տոկոսով․ Վարդան Ղուկասյան

Չկա ՀՀ-ում մի այլ քաղաքապետարան, որը օրական այսքան խորհրդակցություն անի ու նման ծավալի աշխատանք տանի։ Երեք ամսվա ընթացքում արվածը հսկայական է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Երկրաշարժից հետո առաջին անգամ է, որ Գյումրիում աշխատավարձի նման բարձրացում է տեղի ունեցել՝ 30 տոկոսով։ Սա մեր աշխատանքի արդյունքն է»,- նշեց է Ղուկասյանը: Ինչ … Read more

Ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է լայն տարածում ստացած քննադատությանը՝ կապված Գյումրու շատրվաններից հնչած երաժշտության հետ։ Նա շեշտել է, որ նման թեմաներով զբաղվելը ընդհանրապես լուրջ չէ, առավել ևս՝ երբ երկիրը կանգնած է գլոբալ խնդիրների առաջ։ «Շատրվանը, ի՞նչ քննադատություն է։ Ի՞նձ են անդրադառնում։ Հավատացեք, չեմ էլ հասցրել նայել։ Ուղղակի ինձ արագ ասեցին, թե սենց, այդպես ինչ-որ … Read more

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում․ Լավրով

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում, նա հույսը դնում է միայն իր վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք ինքներս … Read more

Մոսկվա-Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք կատարեց ԿԺԴՀ-ում

Մոսկվայից Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք է կատարել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում տեղական ժամանակով 09:30-ին։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը: Թռիչքի տևողությունը կազմել է շուրջ ութ ժամ։ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք հետադարձ չվերթը նախատեսված է հուլիսի 29-ին։ Հուլիսի սկզբին «Ռոսավիացիա»-ն Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերությանը իրավունք է տվել թռիչքներ կատարել դեպի ԿԺԴՀ։ Ընկերությունը հուլիսի … Read more

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ … Read more

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ Բաղաի

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք … Read more

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։Հուլիսի 28-ին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Երևանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 37-39, … Read more

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի շրջափակման պայմաններում Իսրայելի հետ բանակցություններն անիմաստ են

Գազայի հատվածում Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է, որ պաշարման, ցեղասպանության և սովի պայմաններում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցություններն անիմաստ են: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում բանակցությունները շարունակելու իմաստ չկա», – ասել է ալ-Հայյան։  Նա կոչ է … Read more