Միքայել սրբազանի վերջին խոսքը՝ դատարանում

Բոլոր նիստերի ժամանակ ինձ քննարկել կարելի է, բայց իմ կողմից Ձեզ քննարկել չի՞ կարելի, ի՞նչ անհավասար պայմաններ են. դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում, դիմելով դատավորին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը: «Դուք ինձ հանցագործ եք համարում, ես իրավունք չունե՞մ Ձեզ համարժեք պատասխան տալու: Ինչո՞ւ, չագուչն էլ է ձեր ձեռքին, մուրճն էլ, իմը միայն խոսքն … Read more

Պաղեստինյան վարչակազմի գոյատևումը բախտախաղի է դրված, մենք բոլորս պետք է ավելին անենք․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Պաղեստինին և Գազայի վերակառուցմանն աջակցելու համար դոնորների խումբ ստեղծելու մտադրության մասին։  «Քանի որ պաղեստինյան վարչակազմի գոյատևումը բախտախաղի է դրված, մենք բոլորս պետք է ավելին անենք։ Հենց այդ պատճառով մենք կստեղծենք Պաղեստինի համար դոնորների խումբ։ Ցանկացած ապագա պաղեստինյան պետություն պետք է կենսունակ լինի նաև տնտեսական տեսակետից»,-ասել է ֆոն … Read more

Մեր դաշնակիցներին պաշտպանելու 5-րդ հոդվածի մեր պարտավորությունն անսասան է․ ՆԱՏՕ

Մեր դաշնակիցներին պաշտպանելու 5-րդ հոդվածի մեր պարտավորությունն անսասան է։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին կօգտագործենք ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ռազմական և ոչ ռազմական միջոցները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ն: Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի նկատել ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածք ներխուժելու անմիջական սպառնալիք: «Էստոնիայի օդային տարածքի խախտման … Read more

Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը:. «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրեցին՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը: «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձան նաև … Read more

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը սեպտեմբերի 20-ին Հայաստան է տեղափոխել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մի բնակչի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 20-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

«Թրամփի երթուղու» համաձայնագիրը փաստացիորեն փոխարինում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրին․ Թոմաս դե Վաալ

Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի միջազգային խաղաղության գիտաշխատող և Հարավային Կովկասի հարցերով հայտնի բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը գրել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ստորագրված համաձայնագրերը իսկապես պատմական նշանակություն ունեն տարածաշրջանի համար: «Foreign Affairs» ամսագրում հրապարակված իր ծավալուն հոդվածում վերլուծաբանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը երկու երկրների … Read more

Եվրամիությունը լի է Մոլդովան օկուպացնելու վճռականությամբ. ՌԴ ԱՀԾ հայտարարություն

Եվրամիությունը լի է Մոլդովան օկուպացնելու վճռականությամբ, պատրաստվում է ՆԱՏՕ-ի «դեսանտ» տեղակայել Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Մերձդնեստրը վախեցնելու համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այս փուլում ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնանում են Ռումինիայում՝ Մոլդովայի սահմանի մոտ: ՆԱՏՕ-ի «դեսանտը» պատրաստվում է մեկնել Ուկրաինայի Օդեսայի մարզ՝ Մերձդնեստրին վախեցնելու համար: Առկա տեղեկությունների … Read more

Փաշինյանի հարցադրումը կարող է դառնալ սպառնալիք Հայաստանի անվտանգությանը․ Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Նրա խոսքերը՝ «Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, բա ինչո՞ւ 2018-ին 18 տարեկան հայ զինվորը գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», ներքաղաքական վիճաբանության ձևով հնչեցին որպես Բաքվի քարոզչության բառացի կրկնություն։ … Read more

Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, բարեկամական խմբի անդամներ Սիսակ Գաբրիելյանը, Ալխաս Ղազարյանը, Մարինա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը, Գեղամ Մանուկյանը եւ Գեղամ Նազարյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակության հետ:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը։  Ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը կարեւորել է երկկողմ … Read more