Եթե մերժվում ենք Քրիստոսի անվան համար, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք. Զարգարյան

Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հիշեցնելով Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի կորցրել իր զորությունը. «Եկեղեցին՝ Խաչի եւ Հույսի մեջ Սիրելի’ հոգեւոր հայրեր եւ եղբայրներ: Այսօր, երբ մեր Սուրբ Եկեղեցին կրկին կանգնած է հալածանքի քամիների դիմաց՝ թեկուզ սեփական իշխանությունների կողմից, մենք կանչված ենք հիշելու Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի … Read more

Նման իրավիճակները անընդունելի են. Գալյանը՝ հոգևորականների տեղը անհայտ պահելու մասին

Ես երբևէ չեմ մեկնաբանել և չեմ կարող մեկնաբանել այն գործողությունները, որոնք կատարվում են իրավապահ մարմինների կողմից։ Որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ չի կարող մեկնաբանել այն երևույթները, որոնք կապված են այլ մարմինների գործառություների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում նախօրեին Արագածոտնի … Read more

Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է նվազեցնել պաշտպանական բյուջեն մինչև 7,9 միլիարդ մանաթ

Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է մինչև 2030 թ. պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթի (մոտ 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը: Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային տվյալների համաձայն՝ 2026 թվականին նշված նպատակներով ծախսերը կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի չափով (5,12 միլիարդ ԱՄՆ դոլար)։ 2026 թվականին … Read more

ԵՄ ներկայացուցիչները կրկին կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կրկին կհանդիպեն ուրբաթ օրը՝ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի շուրջ նրանք չորեքշաբթի օրը չեն կարողացել համաձայնության գալ, հայտնում է Politico պարբերականը: EUobserver պարբերականը ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ երկրների ներկայացուցիչները համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, դժգոհություններ են շարունակում արտահայտել Ավստրիան և Սլովակիան:

Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական  օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք․ Փաշինյան

Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական  օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք, Սահմանադրության փոփոխության թեմա մենք չունենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ, և այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ, աներկբա հայտարարվել է ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովի ընդունված հռչակագրով»,-ասել է նա:

Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ նրա հոր Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։ Էրդողանը Մաշալյանին ցավակցություն է հայտնել հեռախոսազանգով: Հակոբջան Մաշալյանը մահացել է 93 տարեկան հասակում:

Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է. ՔԿ

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին լրատվամիջոցներին ասել են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները: Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր Արամ քահանան ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 … Read more

ՀՀ-ի տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և TRlPP նախագծից, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել, Փաշինյան

Ես առաջարկում եմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, հարցերը մեկնաբանելիս հենվենք ոչ թե բանավոր քննարկումների, այլ գրավոր թղթերի վրա, որովհետև մի կողմից այո՛, եղել են քննարկումներ, բայց ես չեմ ուզում բանավոր քննարկումների վրա հիմնվելով Ձեր հարցին պատասխանել, որովհետև դրա համար կա երկու կողմերից տարածված պաշտոնական հաղորդագրություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ … Read more

Կառավարությունը պարզեցնում է եկամուտների հայտարարագրման գործընթացը

Կառավարությունը պարզեցնում է եկամուտների հայտարարագրման գործընթացը։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից։ «Հայտարարագիրը նախագծվելու է հարկային մարմնի կողմից, և քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ այն … Read more

Ադրբեջանի նախագահի հետ մեր շփումները կրում են պարբերական բնույթ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Եգիպտոսում կայացած զրույցում քննարկվել են նախկինում արված հայտարարությունների դրույթները: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի նախագահի հետ մեր շփումները կրում են պարբերական բնույթ: Հատկապես օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո այդ շփումները կրում են պարբերական բնույթ: Քանի դեռ որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել՝ … Read more