Փաշինյանն իմ գաղափարակից ընկերն է, բայց ՔՊ վարչությունը մերժեց առաջադրումս, «ցավեցրել» եմ մարդկանց․ Սարգսյան

Փաշինյանն իմ գաղափարակից ընկերն է, բայց ՔՊ վարչությունը մերժեց առաջադրումս, «ցավեցրել» եմ մարդկանց: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը: Հարցին, թե ինչո՞ւ վարչությունում ընդամենը 3 հոգի կողմ քվեարկեց պատգամավորական ցուցակում Հայկ Սարգսյանի ընդգրկվելուն, պատասխանեց. «ՔՊ կուսակցությունը իշխանություն գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ԱԺ ընտրություններին: Այժմ … Read more

Թոշակառուները կարող են այսօր անցում կատարել անկանխիկ վճարման և ստանալ հետվճար մինչև 10 000 դրամ․ Կոստանյան

Հայաստանում 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են անկանխիկ, սակայն քաղաքացիներն այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից, որը 2026 թվականի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ … Read more

Թրամփի հրամանագիր՝ մուտքի արգելքների ընդլայնումը 2026 թվականից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։  Արգելքը սահմանվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար։ Հրամանագիրը նաև նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումներ «այն անձանց համար, ովքեր  ճանապարհորդում … Read more

Ուկրաինան կարող է արագ առաջընթաց գրանցել, եթե Հունգարիան հանի վետոն

Հունգարիան, որը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, արգելափակել է դաշինքի ընդլայնման գործընթացի վերաբերյալ ԵՄ-ի տարեկան հայտարարությունը, հաղորդում է DW-ն։ Պարբերականի տվյալներով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը չի աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղությամբ առաջընթացի դրական գնահատականին։ Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բյորեն նշել է, որ ԵՄ մյուս երկրները հաստատել են Բրյուսելի պահանջների կատարման գործում Ուկրաինայի առաջընթացը։ «26 անդամ … Read more

Այս տարին աննախադեպ էր ոչ միայն աշխարհի, այլև Չինաստանի և Հայաստանի համար․Հայաստանում Չինաստանի դեսպան

Հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի են հասել, և այս նոր փուլում մեզ համար լայն հեռանկարներ են բացվում, և մենք կարող ենք ապագայի համար տարբեր ծրագրեր կազմել: Այս մասին դեկտեմբերի 17-ին «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդում. կառավարման ոլորտում փորձի փոխանակման շուրջ երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նա, մասնավորապես, … Read more

ԱՄՆ զինված ուժերը կընդլայնեն իրենց ներկայությունը Վենեսուելայում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կընդլայնեն իրենց ներկայությունը Վենեսուելայում այնքան ժամանակ, մինչև այն Վաշինգտոնին չվերադարձնի նախկինում գողացված նավթը, հողերը և այլ ակտիվներ։ Դոնալդ Թրամփն այդ մասին գրել է Truth Social հարթակում։  «Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով։ Այն ավելի կմեծանա, և ցնցումը նրանց համար կլինի աննախադեպ … Read more

Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։  Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ։  Խորհրդակցության ավարտին Անահիտ … Read more

Թրամփի «հաղթանակները» խաղաղության ոլորտում՝ «ծուխ ու հայելիներ»՝ ըստ փորձագետների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել 8 պատերազմ։ Սակայն նրա խաղաղության համաձայնագրերից մի քանիսը գործնականում մեծապես անարդյունավետ են եղել։ Պատերազմները դադարեցնելու և կարգուկանոն հաստատելու վերաբերյալ Թրամփի հռետորաբանությունը, ըստ երևույթին, «ծուխ ու հայելիներ» (աչքակապություն) է, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ պարբերականի՝ միակ հակամարտությունը, որի լուծման հարցում Թրամփի վարչակազմը կարող … Read more

«Ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ»․ Սաղաթելյանը՝ Կայա Կալասի հայտարարության մասին

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ՝ ա) տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար, բ) ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։ Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ … Read more