3–ամյա Տիգրանին դեռ չեն գտել. նա կորել է տան մոտակայքից. որոնողական աշխատանքները այս պահին շարունակվում են
3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները այս պահին շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Այս մասին նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Որոնողական աշխատանքներում ներգրավված են կինոլոգիական խմբեր, նաև բնակիչներ»,–ասաց նա։ Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։