«Մեր ռազմավարությունը պետք է հիմնված լինի պետական տեսանկյունի վրա». Փաշինյան

Տեսեք, մեր մտածողությունը հետաքրքիր է, մենք ընդհանրապես սուբյեկտության զգացում չունենք: Մենք հարևան ասելով հասկանում ենք ուրիշներին, մենք հարևա՞ն չենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ հաճախ հանդիպում է քաղաքական, լրագրողական, մտավորական, փորձագիտական հարթակներում նախադասություններ, որն ի ցույց է դնում, որ «մենք մեզ սուբյեկտ չենք համարում»: «Հիմա ես օրինակ … Read more

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը

Հայաստանի կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես կարող եմ ասել այն, ինչ ասել եմ նախկինում․ գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք։ Եվ քանի դեռ արդյունք չկա, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի … Read more

«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի … Read more

Ապօրինի սեփականաշնորհված անտառները վերադարձվում են Հայաստանի կառավարությանը․ Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազությունն աշխատանքներ է իրականացնում Արարատի և Վայոց ձորի մարզերում ապօրինի ձևով սեփականաշնորհված անտառային տարածքները պետության վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը նշեց՝ Երևան քաղաքում այս պահին դատարանի վճռով 7 հա փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Գործընթացը շարունակական է։ «Ծաղկաձորում էլ ընթացքի … Read more

Արդյո՞ք ՔՊ-ականները վեր են օրենքից

ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի համար, դրանում որևէ կասկած չկա: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՔՊ-ականները վեր են օրենքից: Լրագրողը ի թիվս այլ դեպքերի օրինակ բերեց Կադաստրի կոմիտեի նախագահի հետ կապված միջադեպը: «Ինձ հայնտի չէ, որ կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Չի … Read more

Քիր Սթարմերը պլանավորում է պաշտոնապես Պաղեստինի պետությունը ճանաչել՝ Թրամփի կատարած այցի ավարտից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պլանավորում է պաշտոնապես Պաղեստինի պետությունը ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է The Times-ը։ Հետաձգման հիմնական պատճառը նշվում է այն, որ չեն ցանկանում, որպեսզի Պաղեստինի ճանաչման հարցը գլխավոր թեմա դառնա Թրամփի և Սթարմերի համատեղ մամուլի ասուլիսում, որը նախատեսված է սեպտեմբերի 18-ին։ Պարբերականի … Read more

Կառավարությունը երկարացնում է 44-օրյա պատերազմի անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18-ի նիստում որոշում կայացրեց, որով 44-օրյա պատերազմում անհետ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը։ Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. օգոստոսի 1-ից: Այժմ որոշվել է, որ այն կհատկացվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։ Այս միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի … Read more

«Վերջին յոթ տարում մենք ստեղծել ենք երկու ատոմակայան՝ առանց աղմուկ-աղաղակի». Փաշինյան

Այսօր մենք ունենք 850 մեգավատ տեղադրված արևային կայաններ. Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է գտնել ձևերը մեր արտադրած էլեկտրային էներգիան արտահանելու: «Էլ չեմ ասում՝ էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկրում պետք է նաև ներդրումային որոշակի հետաքրքրություն առաջացնի, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն, ահռելի … Read more

Ես միշտ էլ Ձեզ դասել եմ այդ գիգանտների կողքին․ Աղազարյանը՝ Մկրտիչ Արզումանյանին

Սիրելի դերասան, մարդ, քաղաքացի, հարգարժան պարոն Մկրտիչ Արզումանյան ես մեծացել եմ Ժան Մարեի, Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Պիեռ Ռեշարի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի ստեղծագործական տոտալ գերիշխանության օրոք։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Ես միշտ էլ Ձեզ դասել եմ այդ գիգանտների կողքին»,- գրել է նա:

Աջափնյակ մետրոյի նախագիծը բաժանվել է երեք փուլի․ Տիգրան Ավինյան

«Աջափնյակ» մետրոյի նախագիծը բաժանել ենք երեք փուլի. այս մասին կառավարության նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ մետրոյի հետ կապված պլաններն ուր են հասել: «Երեք փուլերը լինելու են՝ Բարեկամություն մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառացումը և կամուրջից թունել, դեպի կայարան և հենց բուն կայարանի կառուցումը: Մենք երեք լոտով … Read more