ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը

Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի … Read more

Խաչատուրյանն ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում արդեն շուրջ երեք տասնամյակ իրականացվող ծրագրերը, որոնք նշանակալի դեր են ունեցել երկրի ժողովրդավարական գործընթացների խորացման, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շնորհակալություն … Read more

Ազատ Ադամյան․ Հայաստանը կանգնած է արտահերթ ընտրությունների և սադրանքների վտանգի առաջ

Քաղաքագետ Ազատ Ադամյանը Հայաստանի ներկա զարգացումները դիտարկում է աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում և Արևմուտքի տրամաբանության շրջանակում։ Նրա խոսքով՝ երրորդ և չորրորդ հանրապետությունների «կռիվը» մոտենում է ավարտին, և առաջիկայում Հայաստանը կանգնելու է կամ արտահերթ, կամ հերթական ընտրությունների առաջ, որտեղ իրական հաղթողներ չեն լինելու։ Ադամյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած վերջին ելույթը ավելի շատ տրտունջ էր, … Read more

Թրամփ. Ես 100% մաքսատուրք կսահմանեմ ԱՄՆ–ից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար

Կինոբիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։ «Կալիֆոռնիան՝ իր թույլ և անգործունակ նահանգապետով, հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով, այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100% մաքսատուրք կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար», – ասել է Թրամփը։

Ես դատարան եմ շրջափակել, դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել, որը չի ստացվել. Փաշինյան

Ես ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով քննադատություններին, որ հենց իր օրոք է եղել, որ «Մարտի 1»–ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, նա ասաց. «Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարե՞լ։ Եթե ուզում եք, բոլորի դատավճիռները … Read more

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի շուրջ 1.7 մլն ԱՄՆ դոլար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի … Read more

Ուկրաինայի պատերազմը նաև մեր պատերազմն է․ Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ «պատերազմն Ուկրաինայում նաև մեր պատերազմն է»: Նրա խոսքը մեջբերում են լեհական լրատվամիջոցները։ «Հասարակական կարծիքի բոլոր առաջնորդների կարևորագույն խնդիրն է ողջ արևմտյան հանրությանը, ողջ անդրատլանտյան հանրությանը ստիպել ցավագին և խորը կերպով գիտակցել, որ պատերազմ է ընթանում», – ասել է Տուսկը։ «Ուկրաինայում պատերազմը, անկախ նրանից՝ դա ինչ-որ … Read more

Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135 000 մարդ

Այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135 000 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը: Ըստ հրապարակման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիներին զինվորական ծառայության կանչելու և  զորակոչով ծառայություն անցնող քաղաքացիներին արձակելու վերաբերյալ։ «2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը … Read more

Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ, ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա շնորհավորել է Չեխիայի ժողովրդին և իշխանություններին ազգային տոնի առթիվ և մաղթել բարօրություն, զարգացում և խաղաղություն՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ հարգանքի և … Read more

Ինչի՞ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել, գուցե որովհետեւ այն ժամանակվանից մինչեւ հիմա մեր պրոբլեմը նույնն է, որ մենք խնդիր ունենք

Այսօր ես վերջնականապես որոշում եմ կայացրել. դուք գիտեք, որ ես սաղմոսներ գիտեմ անգիր, բայց այսօր վերջնական որոշում եմ կայացրել, որ պետք է ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը սովորելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա այն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ … Read more