Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։ Հանքավայրը հայտնաբերվել է Կարակալպակստանի Ուստյուրտի տարածաշրջանում։ «Ավելի վաղ մեզ մոտ նավթի և գազի ոլորտում հետախուզական աշխատանքներ են իրականացվել 2500-3000 մետր խորության վրա։ Այս տարի մեր արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ … Read more

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հրապարակումը

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 17-ին չի ներկայացնի հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթը, ինչպես և սպասվում էր. հրապարակումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այս մասին հաղորդում է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի և դաշինքի երկրներից մեկի պաշտոնյայի։ Նրանց խոսքով՝ սահմանափակումների 19-րդ փաթեթի հրապարակումը «այլևս չի սպասվում չորեքշաբթի օրը»։ Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցների պաշտոնական ներկայացման վերաբերյալ հնարավոր ամսաթվեր … Read more

Նախարարների երդումը նախագահական նստավայրում

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, … Read more

Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի բեռը զննելիս հայտնաբերվել է հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Հ․ Ք․-ի կողմից բերված հանձնուքը, որի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: Հանձնուքը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։ Հանդիպումը կայացել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ունի պատմական նշանակություն։ Էրդողանը նաև … Read more

Գյումրու ՔՊ ականները Փաշինյանին խայտառակում են․ Վարդան Ղուկասյան

Ես մի բան կարող եմ ասել, ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքին, իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ՝ թող լավ լինեն, անփորձանք լինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հարցին՝ իր … Read more

«Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան․ ադրբեջանական ԶԼՄ

Հորադիզ- Մեխակավան (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ («Զանգեզուրի միջանցք») ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԱՊԱ-իպնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։ Նշվում է, որ  «Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար։ Այս մասին հայտնում է Al Khaleej պարբերականը։ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է հորդորել Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։  Այցի շրջանակում Ռուբիոն հանդիպում կունենա Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Ռուբիոյի այցը տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը … Read more

Անկարան 13 մլրդ դոլար կծախսի ռազմածովային ուժերի արդիականացման վրա՝ Ասիայի երկրներին սպառազինություն վաճառելով

Թուրքիան մտադիր է մասամբ ֆինանսավորել նավերի կառուցումը՝ Ասիայի երկրներին սպառազինությունների վաճառքի միջոցով՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին։ Այս մասին հայտնում է Nikkei Asia պորտալը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։ «Թուրքիան հույս ունի մասամբ ֆինանսավորել նավատորմի արդիականացումը բարեկամ և դաշնակից երկրների նկատմամբ վարվող ագրեսիվ արտահանման քաղաքականության միջոցով, քանի որ Հարավչինական ծովի շուրջ վեճերը, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունն ու … Read more

Հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը:  Հակիրճ բնութագրության մեջ նշվում է. «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է … Read more