«Նորից հզոր դարձնենք Իրանը»․ Թրամփի գլխարկը և Գրեհեմի ուղերձը ուշադրության կենտրոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկարվել է «Նորից հզոր դարձնենք Իրանը» գրությամբ գլխարկով՝ իր դաշնակից և հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի հետ։ Երկուշաբթի առավոտյան սենատոր Գրեմի «X» սոցիալական ցանցի էջում հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է սենատորը բութ մատը վեր բարձրացրել Թրամփի կողքին, իսկ ԱՄՆ նախագահը ձեռքում պահում է հիշատակված մակագրությամբ սև գլխարկը: «Եվս մեկ հիանալի օր Նախագահի … Read more

Թուրքական լրատվամիջոցի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է․ ՀՀ ԱՆ

Հայաստանի արդարադատության նախարարությունը հերքել է ՀՀ Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ թուրքական Oda TV-ի հրապարակումը։ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ թուրքական լրատվամիջոցի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը։ ««OdaTV»-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից: Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր … Read more

ՄԱԿ-ի գնահատականը՝ Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ

Իսրայելի իշխանությունների քաղաքականությունը Հորդանան գետի Արևմտյան ափի, ներառյալ Արևելյան Երուսաղեմի պաղեստինցի բնակչության նկատմամբ հավասարազոր է ռասայական խտրականության և ապարտեիդի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում։ Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի իշխանությունների վերաբերմունքն Արևմտյան ափում բնակվող իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների նկատմամբ որոշվում է «օրենքների և քաղաքականության երկու տարբեր համակարգերով»։ Վարչության փորձագետների գնահատումներով՝ դրա … Read more

12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը վերադարձվում է Հայաստան՝ Հայաստանի պատմության թանգարան

1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ՀՀ պետական միջոցներով գնվել է Լոնդոնի աճուրդից և առաջիկայում կբերվի Հայաստան, կհանգրվանի Հայաստանի պատմության թանգարանում։ Այս մասին հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծեց, որ նախարարության կարևոր քաղաքականությունն է շարունակաբար համալրել  մշակութային արժեքների ցանկը։ Այդ նպատակով էլ ՀՀ … Read more

Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային

«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը, գրում է ermenihaber-ը։ «Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»։ Էրդողանը նաև շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա … Read more

ԱՄՆ-ն մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ է տեղափոխել բրիտանական ավիաբազաներ

ԱՄՆ-ն մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ է տեղափոխել բրիտանական ավիաբազաներ։ Այս մասին գրում է The Times թերթը: Հրատարակության տվյալների համաձայն՝ հունվարի 3-ից Սաֆոլքում և Գլոսթերշիրում գտնվող երեք բազաներում վայրէջք է կատարել առնվազն տասնչորս C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռից և երկու զինված AC-130J Ghostrider ուղղաթիռից բաղկացած նավատորմը։ Դրա հետ մեկտեղ Globemaster տրանսպորտային ինքնաթիռում կարող է գտնվել առնվազն … Read more

Տավուշում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում

Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների … Read more

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների վերսկսման համար առայժմ հարմար պայմաններ չկան․ Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների վերսկսման համար առայժմ հարմար պայմաններ չկան: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ներկա իրադրությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին չի նպաստում ամերիկյան քաղաքականության պատճառով», – Արաղչիի խոսքն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նախարարն ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով և … Read more

2025-ին պետական բյուջեում հարկերի և տուրքերի հավաքագրված եկամուտները գերազանցել են 2.7 տրլն դրամը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, … Read more

Փորձ է արվում գլխատել Հայոց Եկեղեցին․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, այլևս պարզապես «միջամտություն» չէ. սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ։ 2026 թ. հունվարի 4–6-ին Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դավաճան հոգևորականների կողմից բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հակականոնական և հակասահմանադրական հեղաշրջման փորձ … Read more