Google-ի ինքնավար մեքենաներով տաքսի ծառայությունը կարող է գործարկվել դեկտեմբերին

Bloomberg-ի տեղեկություններով, դեկտեմբերին Google-ին պատկանող Waymo ընկերությունը կգործարկի ինքնավար ավտոմեքենաներով սեփական տաքսի ծառայությունը: Waymo-ում թեմայի շուրջ պաշտոնական մանրամասներ դեռ չեն հաղորդում: Հայտնի չէ, թե ինչ անուն կունենա ծառայությունը, որքան կարժենա դրանից օգտվելը: Նշվում է, որ սկզբում ծառայությունը հասանելի կդառնա Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, որտեղ էլ 2017թ.-ից այն թեստավորման փուլում է: Ընդհանուր առմամբ, ծառայությունը թեստավորում է … Read more

Հայկական Renderforest հարթակում արդեն հնարավոր է լոգո ստեղծել եւ վեբ կայք նախագծել

Renderforest հայկական ստարտափը, որը ներկայացնում է վիդեո անիմացիաներ ստեղծելու համանուն հարթակը, Լիսաբոնում կայացած Web Summit-ի շրջանակում հայտարարել է 2 նոր ծառայությունների գործարկման մասին։ Itel.am-ին Renderforest-ում հայտնել են, որ վիդեո անիմացիաներ ստեղծելու հետ մեկտեղ, ընկերությունն այսուհետ կառաջարկի լոգոների ստեղծման, ինչպես նաեւ վեբ կայքերի նախագծման ծառայություններ՝ դառնալով «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ։ «Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի … Read more

Chainpoint համաժողովում ներկայացվել է Հայաստանի բլոկչեյն պոտենցիալը

Այսօր Երեւանում մեկնարկել է Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որին մասնակցում է շուրջ 350 մասնակից եւ 35-ից ավելի խոսնակ՝ 20 երկրներից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչ Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը նշել է, որ ասոցիացիան կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ տեխնոլոգիական համայնքի ձեւավորում, կրթական ծրագրերի իրականացում, կարգավորող քաղաքականության մշակում, աջակցություն գործարարությանը: Նրա խոսքով՝ համաժողովի … Read more

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող LED-երով կլուսավորվի Արփի գյուղը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը: Վայոց ձորի մարզի Արփի գյուղում ամռան կեսերից լուսավորության ապահովման նպատակով շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչեւ տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը: «Գործընկեր կառույցների ջանքերով, ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը կմնա անցյալում: Կփոխվի հանրային սեփականության նկատմամբ … Read more

TechChill-ի Fifty Founders Battle մրցույթն ընդունում է հայտեր Հայաստանից

Հայաստանյան ստարտափները կարող են մասնակցել փետրվարի 21-22-ը Ռիգայում կայանալիք TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում անցկացվելիք Fifty Founders Battle մրցույթին: Մրցույթը նախատեսված է Բալթյան երկրների, Նորդիկ (Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա) տարածաշրջանի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների 50 լավագույն ստարտափների համար: Itel.am-ին TechChill-ի կազմակերպչական թիմում տեղեկացրել են, որ մրցույթը բաց է սաղմնային եւ նախնական փուլում գտնվող ստարտափների համար: … Read more

Beeline-ը գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը

Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։ Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար եւ թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն եւ գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին եւ այլն։ «Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ եւ ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, … Read more

Shakmat. Ալեքսիս Օհանյանը` հայկական կոնյակի հիմնադիր

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Shakmat անունով կոնյակի բրենդի գործարկման մասին: Նա տեղեկացրել է, որ առաջին շրջանում Shakmat-ը հասանելի կլինի 2400 խմբաքանակով: Այն կարելի է գնել օնլայն՝ €100-ով: Ալեքսիս Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը կհատկացվի Armenia Tree նախագծին, որը Հայաստանի … Read more

Երեւանում կքննարկեն ընտրական գործընթացում բլոկչեյնի կիրառմանը հնարավորությունը

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հոդված 3» ակումբը եւ «Տեխնոլոգիաներ հանուն հասարակության» ՀԿ-ն կկազմակերպեն հանդիպում՝ նվիրված ընտրական գործընթացում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմանը: «Հոդված 3» ակումբում կայանալիք քննարկման բանախոսներն են Blockchain R&D Hub համահիմնադիր Արման Ալեքսանյանը, Skycryptor ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Ջիվանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Բարձրացվելու են հետեւյալ հարցերը՝ – Ի՞նչ տեխնոլոգիաներ են … Read more

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է երկու նոր ձեռքբերման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է երկու հիմնարար ձեռքբերման մասին: «Առաջին անգամ Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց, այս անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ: Այստեղ ներկայացված են ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված … Read more

Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել և քննության է առել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝«Քույրը՝ փոխմարզպետ, եղբայրը՝ կառավարության աշխատակազմում. աղաղակող առերեւույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում» վերտառությամբ հոդվածը։Գրել էինք. «Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։ Հաջորդ հայտարարագրով՝ այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու … Read more