Բագրատ Սրբազանի գործով կալանավորված Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի

Բագրատ Սրբազանի ու մոտ մեկ տասնյակ այլ ընդդիմադիրների հետ 5 ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի նոյեմբերի 25-ից հետո, երբ կավարտվի կալանքի սահմանված ժամկետը: Այդ որոշումը դատարանն ընդունեց հաշվի առնելով Գալստյանի առողջական վիճակի մասին պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը:  Տիգրան Գալստյանը դատական նիստերին մասնակցում է անվասայլակով:

ՀԾԿՀ նախագահին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ  հայտնելու միջնորդությունը մերժվել է: Նշենք, որ ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումներ էր ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ հայտնելու համար: Կես ժամ ընդմիջում էր հայտարարվել բացարկի միջնորդության հարցը քննարկելու համար:

Սամվել Կարապետյանի հաշվին միլիոններ եք ստանում, չե՞ք ամաչում ստեղծված իրավիճակի համար. լրագրողը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Թե ինչքան է իմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտատու անձ եմ, իմ հայտարագրում կտեսնեք անշուշտ, բայց կարող եմ ասել. ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե՝ Սամվել Կարապետյանի հաշվին միլիոններ եք ստանում, չե՞ք ամաչում … Read more

Սարկոզիի վերաքննիչ դատավարությունը կսկսվի մարտին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից վերաքննիչ դատարան ներկայացված դիմումի քննությունը կմեկնարկի 2026 թվականի մարտի 16-ին՝ շարունակվելով մինչև հունիսի 3-ը։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այս մասին հայտնել է Փարիզի դատարանը։ Սեպտեմբերի 25-ին դատարանը 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար … Read more

Մեր ջրային ռեւսուրսները խայտառակ վատ են կառավարվում. Գառնիկ Դանիելյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը քննադատում է Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշը»

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ, որը նախատեսված է 2025թ. նոյեմբերի 14–15-ին՝ Հայաստանի վարչապետի աջակցությամբ և մասնակցությամբ։ Թեպետ միջեկեղեցական երկխոսության խթանումը հայ հոգևոր ժառանգության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը  ցավով է արձանգրում, որ տվյալ միջոցառումը, կարծես, հերթական դրսևորումն է այն … Read more

Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով․ քաղաքագետ

Այսօր առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, … Read more

«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորել է՝ ինչու են բացարկի միջնորդություն ներկայացրել ՀԾԿՀ նախագահին

«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումների մեջ նաև նշել է, որ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը: Փաստաբան Վարդան Ալոյանը նշել է, թե ինչու պետք է Մեսրոպ Մեսրոպյանը չմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով որոշման ընդունմանը, այդ թվում՝ … Read more