Քննչական կոմիտեն միայն 2025 թվականի օգոստոսին պետական բյուջե է վերականգնել 3.7 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի օգոստոսին պետական բյուջե է վերականգնվել 3 մլրդ 763 մլն 809 հզր 34 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Սահմանային շերտում ուսումնասիրության կամ արդյունահանման համար պարտադիր կդառնան ԱԱԾ, ԱԳՆ և ՊՆ համաձայնությունները

Սահմանային շերտում ուսումնասիրություն կամ արդյունահանում իրականացնելու դիմումներին կից պարտադիր կդառնան ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ, իսկ մաքսային հսկողության գոտում՝ նաև մաքսային մարմնի համաձայնությունները։ Այս մասին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը խստացնում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին հանքագործական … Read more

Գուտերեշը ՇՀԿ-ին բնութագրեց որպես խաղաղ ապագայի կառուցման առանցքային հարթակ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) առանձնահատուկ դեր է խաղում բազմաբևեռ և կայուն աշխարհակարգի ստեղծման գործում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում ելույթի ընթացքում: «Շանհայի համագործակցության կազմակերպությունը եզակի տեղ է զբաղեցնում ավելի խաղաղ, բազմակողմ և կայուն ապագայի ձևավորման գործում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ … Read more

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումից խուսափումը բացառող կոնվենցիան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։ Այն Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ «Գիտեք, որ Կառավարության ծրագրով հարկային քաղաքականության համար ամրագրված է մի կարևոր ուղղություն՝ ընդլայնել կրկնակի հարկումը բացառող … Read more

Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի … Read more

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված է, միջազգային հարթակը փակ է Լեռնային Ղարաբաղի հարցի համար. Արցախի ՄԻՊ

Ես անձամբ այս իշխանության հետ հույսեր չեմ կապում: Մարտի 29-ի հանրահավաքի 12 կետանոց պահանջագրի մեջ նաև այդ հարցը կար, տոտալ անտեսում է եղել: Դրան հաջորդել է արտգործնախարարի մակարդակով և վերջերս նաև Փաշինյանի մակարդակով հայտարարությունը, որ վերադարձի մասին խոսելը խաղաղության սպառնալիք է, խաղաղությանն է սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ … Read more

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց ՆԱՏՕ-ն այլ հարց է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը հավելել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ կոնսենսուս հնարավոր է գտնել: Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը: Ուկրաինայի անվտանգությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի անվտանգության … Read more

Քննարկվել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի … Read more

44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանը 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում

2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լուսիանա Մինասյանը մասնավորապես գրել է. «Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։  Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ … Read more