«Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել

«Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ հայտնել է. «Ցավոք, մեր մտավախությունն անտեղի չէր։ Դատարանին ուղղված գրությամբ դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի կալանքի իրավաչափության հարցով հրատապ նշանակված դատական նիստին»։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Արշակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կալանքը անհամատեղելի … Read more

Քննարկվել են փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։  Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա … Read more

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվել է

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:  «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հաստատել էին կոմիտեից

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Օգոստոսի 8-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Փաշինյանը Հայաստանը վասալային կախվածության մեջ է գցում Թուրքիայից և Ադրբեջանից․ Արա Աբրահամյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վասալային կախվածության մեջ է գցում Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ Բաքվի ախորժակն անընդհատ մեծանում է, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունները։ Ուրբաթ օրը Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման … Read more

Բրազիլիայում հայտնի բլոգերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվել

Բրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում ստուգման ժամանակ 103 կգ ոսկի է հայտնաբերվել, ինչը ռեկորդային գտածո է պլանային ստուգման ժամանակ, գրում է Bild-ը: Ոսկու արժեքը գերազանցում է 9,6 միլիոն եվրոն: Մեքենայի ղեկին է եղել է 32-ամյա Սյուզի Ալենկարը, որն Instagram-ում տասնյակ հազարավոր հետևորդներ ունի: Նա մեքենայի մեջ էր ամուսնու և ինը ամսական երեխայի հետ:

Թրամփը գոռացել է Նեթանյահուի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոռացել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամին և սովամահ երեխաներին նվիրված հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարության ղեկավարը ամերիկացի առաջնորդին ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովը, իբր, իրական չէ, և որ դրա մասին հաղորդագրությունները հորինված են … Read more

Իրանի հարավում գնացքի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել

Երեսուն մարդ վիրավորվել է, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման-Զարանդ երկաթուղային գծում։ «Երեսուն մարդ վիրավորվել է, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից Քերման-Զարանդ երկաթուղային գծում», – ասել է Կարմիր մահիկի ընկերության օգնության և փրկարարական կազմակերպության ղեկավար Բաբակ Մահմուդին։ Ազգային երկաթուղային մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ ասվում է, որ «երկաթուղային … Read more

«3-4 մահացած երեխու եմ տեսել, մենք էինք վերցնում, տանում». Ազատի հդեհված կացարանի գործով վկա

«Ամսի 18-ին տանն եմ եղել։ Գիշերը բանակային կորպուսի հրամանատարը զանգել, կանչել է, ներկայացել եմ,  ասել է՝ հրդեհ է եղել Ազատ գյուղում, շուտ հասի՝ տես ինչ է եղել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում ասաց գործով վկա Շիրազ Խաչատրյանը։ «Անմիջապես գնացել եմ Ազատ գյուղ, ժողովուրդը հավաքված … Read more