Վթարի պատճառով ջուր չի լինելու․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-21:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան  քաղաքի՝ 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում տեղի կունենա

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում. հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) սպառնալիքները՝ ակտիվացնելու Snapback մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ «Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա Իրանի, … Read more

Խամենեիի խորհրդականը Պուտինին Փեզեշքիանից ուղերձ է փոխանցել

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին հուլիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ուղերձը։  Ինչպես նշել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, բանակցությունները կառուցողական են եղել։ «Ալի Լարիջանին, որպես նախագահի հատուկ դեսպանորդ, փոխանցել է ուղերձը և բացատրել … Read more

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն՝ զուգահեռ շարունակվում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական … Read more

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների մասով Իրանի դիրքորոշումը հստակ և թափանցիկ է

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների, անցակետերի և միջանցքների մասով Իրանի դիրքորոշումը ներկայացվել է հստակ և թափանցիկ. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: «Չնայած նրան, որ մենք կողմ ենք Իրանի և Հրվ. Կովկասի երկրների միջև կապերի ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը, միևնույն ժամանակ մշտապես ընդգծել ենք, որ նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է … Read more

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բարոն ժամանել է Կիև

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարոն հայտնել է, որ կմեկնի Ուկրաինա և կմասնակցի դեսպանների համաժողովին։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել նրա X-ի էջում։ «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին»,- գրել է դիվանագետը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ նախարարն արդեն ժամանել է Կիև։ Մինչ այդ Ուկրաինայի Պետական պահպանության ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին՝ երկուշաբթի, Կիևի կենտրոնը փակ … Read more

Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ … Read more

Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն և «Toyota»-ն

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էռնեստ Խ.-ի վարած «BMW» և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Խաչատուր Զ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  Պարեկային … Read more

Վիետնամում փոթորիկը շրջել է զբոսաշրջային նավը

Վիետնամի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հալոնգ ծովախորշում հուլիսի 19-ին հանկարծակի սկսված փոթորկի հետևանքով զբոսաշրջային նավը շուռ է եկել՝ դառնալով 34 մարդու մահվան պատճառ։ 8 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Wonder Sea նավի տախտակամածին եղել է 48 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ, բոլորը՝ Վիետնամի քաղաքացիներ։  Փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու։ … Read more