Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող … Read more

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը

Հոկտեմբերի 9-ին, Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Անկարայում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Պաշտպանության նախարարները … Read more

800 տեղահանված արցախցի հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել։ 2025 թվականի ընթացքում հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր … Read more

«TRIPP» ուղին խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: Համաժողովում ողջույնի խոսքով նախ հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Տիկին Նախագահ,Ձերդ գերազանցություններ,Պատվարժան գործընկերներ,Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ և առաջ շնորհակալություն … Read more

Ադրբեջանը մեզ հանգիստ չի տա․ քաղաքացիները Փաշինյանի խաղաղության օրակարգի մասին

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եգիպտոսից կմեկնեն Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եգիպտոսից կմեկնեն Իսրայել։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ նշելով, որ նրանք Իսրայել կժամանեն հոկտեմբերի 9-ի երեկոյան։ Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, Եգիպտոսում էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններին նպաստելու համար։ Այդ բանակցությունների արդյունքում կողմերը եկել էին համաձայնության՝ դադարեցնելու … Read more

Այս ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է կուռ թիմով․ Կարապետյան

Դավիթ Կարապետյանը գրում է․ Ողջո՛ւյն, սիրելի՛ էջմիածինցիներ, թանկագին խոյեցիներ, Ոսկեհատի հարգելի՛ ընտրողներ, նոյեմբերի 16–ին Վաղարշապատում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Դրանք սովորական ընտրություններ չեն լինելու։ Լինելու են համապետական նշանակություն ունեցող ընտրություններ, որոնք գտնվելու են հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում։ Օրվա իշխանությունը գնացել է շուստրիության։ Շատ լավ հասկանալով, որ Էջմիածնում իրենք շատ ցածր վարկանիշ ունեն՝ արհեստականորեն որոշել … Read more

Քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։

Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել այն փաստը, որ արդեն Գազայում արձանագրվում է հրադադար

Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությանը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, աջակցում ենք այս ջանքերին։ Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել այն փաստը, որ արդեն Գազայում արձանագրվում է հրադադար։ Կարելի է ողջունել այդ բոլոր ջանքերը», – ասել … Read more