Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի․ Թաթոյան

ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։  Այս մասին գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:  «ՀՀ վարչապետն արդեն անձնական … Read more

Պռոշյանում բախվել են Toyota Land Cruiser-ը, Nissan Pathfinder-ը և Opel Combo-ն

Հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Հարություն Գ․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և 66-ամյա Հունան Կ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդներից Հակոբ Գ․-ն և Հարություն Գ․-ն … Read more

Զելենսկին մեկնաբանել է նոր օրինագիծը Գերագույն ռադային ներկայացնելու իր որոշումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքի մասին նոր օրինագծի համաձայն՝ այս մարմինը չի ենթարկվի գլխավոր դատախազությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զելենսկին հուլիսի 24-ին Գերագույն ռադա է ուղարկել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին նոր օրինագիծ, որը պետք է փոխարինի Ուկրաինայի խորհրդարանի կողմից անցյալ շաբաթ հաստատված օրենքին։ Ուկրաինայում բողոքի … Read more

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են. Երևանի քաղաքապետարան

Երևանում ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են: Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը: «Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է անում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ … Read more

Օրենքի խախտմամբ՝ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող հողամասի նկատմամբ. Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել … Read more

Նարենդրա Մոդին գերազանցել է Ինդիրա Գանդիի ռեկորդը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գրանցել է ևս մեկ քաղաքական նվաճում՝ գերազանցելով Ինդիրա Գանդիի ռեկորդը և դառնալով Հնդկաստանի երկրորդ ամենաերկար պաշտոնավարող վարչապետը մեկ անընդմեջ ժամկետով։ Այս մասին հայտնում է India Today պարբերականը։ 2025 թվականի հուլիսի 25-ին լրացել է վարչապետ Մոդիի պաշտոնավարման 4078 օրը, որով նա գերազանցել է Ինդիրա Գանդիի 4077-օրյա անընդմեջ պաշտոնավարման ժամկետը (1966 թ. հունվարից … Read more

Քննչական կոմիտեն ամփոփել է 2025-ի առաջին կիսամյակը

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով:    Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը … Read more

Կանադան դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում

Կանադան դատապարտում է Իսրայելի կառավարության ձախողումը՝ կանխելու Գազայում արագ վատթարացող հումանիտար աղետը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարին։ X հարթակում գրառման մեջ նա հավելել է, որ հումանիտար օգնության բաշխման՝ Իսրայելի վերահսկողությունը պետք է փոխարինվի հումանիտար օգնության համապարփակ ապահովմամբ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնցից շատերի մոտ կա Կանադայի կողմից ֆինանսավորված օգնություն, որի «մատակարարումը սովամահ լինող … Read more

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: … Read more

Իսրայելն ու Սիրիան 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել․ Axios

Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել։ Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պորտալի տեղեկություններով՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարությունում ԱԳ նախարարը: Հանդիպումը տևել է չորս ժամ, … Read more