Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկի

Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի փաստաթղթերը լինեն տեղում և իրատեսական։ Կարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի այս դիվանագիտությունը և 100%-ով լուրջ լինի պատերազմը դադարեցնելու հարցում։ Հակառակ դեպքում, Ռուսաստանի վրա պետք է լրացուցիչ ճնշում գործադրվի։ Աշխարհն … Read more

Արարատում բախվել են «ԳԱԶ 3108»-ը և «Hyundai Elantra»-ն

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Դալար-Այգեստան-Դվին ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Վահագն Սարգսյանի վարած «ԳԱԶ 3108» մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Մկրտչյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում։ Վթարի հետևանքով վարորդներից Վ․ Մկրտչյանը հետազոտման նպատակով … Read more

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Թրամփի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։ Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ … Read more

Վաշինգտոնը մտադիր է հնարավորինս խստացնել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Վաշինգտոնը մտադիր է հնարավորինս խստացնել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Վալցը։ «Միացյալ Նահանգները կկիրառի պատժամիջոցներ՝ հնարավորինս առավելագույն չափով, որպեսզի զրկի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն ռեսուրսներից, որոնք նա օգտագործում է «Արևների կարտելը» և «Արագուայի գնացքը» ֆինանսավորելու համար»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ «խոսքը նաև նավթի վաճառքից ստացված … Read more

Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու

Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Իմ տեղեկություններով, սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։ Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ … Read more

ՔՊ-ում կարծես գտել են նոր կարգախոս․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Ավելի քան կես տարի է՝ ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը: Թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը, ըստ իրենց, այսօր միակ աշխատող կարգախոսն է, եւ որին հանգել են հարցումների արդյունքում: Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը … Read more

Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են … Read more

ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ամփոփվել են համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները։   Անդրադարձ է կատարվել ավագ սերնդի ներկայացուցիչների առողջապահության … Read more

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, … Read more

Մանկական կեր, խնձոր, թեյ, կոնֆետ և միլիոնավոր դոլարներ․ ինչ էր Ադրբեջանից գալիս Հայաստան մինչև 2018 թվականը

Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց։ Աղմուկը մեծ է, սակայն պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր երևույթ չեն։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ըստ Համաշխարհային բանկ տվյալների, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար, իսկ 2018 թվականին՝ 211 մլն դոլար, որից մոտ 50 մլն դոլարը, ըստ որոշ գնահատականների՝ առաջին եռամսյակում, … Read more