Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ընդդեմ ՄԱԿ-ում Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը

Ռուսաստանը, Պակիստանը և Չինաստանը դեմ են հանդես եկել եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման (snapback) մեխանիզմի կիրառմանը։ Ինչպես  տեղեկացնում է  IRNA  գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի իրավական և միջազգային հարցերով արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Պաշտոնյան, որը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Չինաստանում ուղեկցում  է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նշել … Read more

Այսօր նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի տոն է, այլև Երևանի տոնն է․ Ավինյան

Երևանի համայնքային ենթակայության դպրոցներն այս տարի իրենց դռները շուրջ 11000 առաջին դասարանցիների առջև են բացել։  Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հ. 187 միջնակարգ դպրոց, շնորհավորել փոքրիկներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ «Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Հազարավոր երեխաներ նորից հավաքվում են դպրոցներում, իսկ հարյուրավոր փոքրիկներ առաջին անգամ … Read more

ԵԱՀԿ-ն լեգիտիմացրեց ուժի կիրառումը, Արցախի հայերի իրավունքները անտեսվում են․ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

«Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։ Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» … Read more

Չինաստանը գործարկում է աշխարհի ամենամեծ ծովային քամու էլեկտրակայանը

Չինաստանը գործարկում է աշխարհի ամենամեծ ծովային քամու էլեկտրակայանը: 26 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի տեղադրման մասին հայտարարել է չինական պետական Dongfang Electric ընկերությունը: Այն գերազանցում է նախորդ ռեկորդակրի՝ Դանիայում տեղադրված 21.5 մեգավատտ հզորությամբ Siemens Gamesa տուրբինը։ Նոր հսկան ունի ավելի քան 310 մետր շեղբի տրամագիծ և 185 մետր առանցքի բարձրություն (մոտ 60 հարկանի)։ Այն նախատեսված է վայրկյանում … Read more

ՍԱՏՄ-ն խստացնում է պանրի արտադրության վերահսկողությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպում է ունեցել կաթնամթերք, մասնավորապես՝ պանիր արտադրող Հայաստանի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական գործընթացներում անվտանգության չափանիշների խստագույնս պահպանման, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման կարևորության, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։ Հայկ Սարգսյանը, շեշտել է, որ … Read more

Ռուսաստանն ու Հնդկաստանը ստորագրել են խոշոր ավիացիոն պայմանագրեր

Ռուսաստանը և Հնդկաստանը 2025 թվականին մի քանի խոշոր պայմանագրեր են ստորագրել, որոնք վերաբերում են ավիացիայի ոլորտին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ «Հնդկաստանը մեր ռազմավարական գործընկերն է՝ մեծ ծավալով, մեծ պորտֆելով։ Ստորագրվել են մի քանի խոշոր պայմանագրեր։ Դրանք վերաբերում են ավիացիոն թեմատիկային, … Read more

Իսրայելի անտարբերության ֆոնին՝ Բրիտանիան մոտ է Պաղեստինի ճանաչմանը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է սեպտեմբերին ճանաչել Պաղեստինի պետությունը, քանի որ Իսրայելը որևէ նշան ցույց չի տվել բրիտանական կառավարության պահանջները կատարելու ուղղությամբ։ Հստակեցվում է, որ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Գազայի և Արևմտյան ափի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչը The Guardian-ին ասել է. «Մենք կգնահատենք … Read more

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի խմբի փակման որոշումը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։  «Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,– X-ի իր էջում գրել է նա: Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում … Read more

Սևանի առողջության կենտրոնի բժիշկը կաշառք է պահանջել զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերի դիմաց

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պահանջել և ստացել է շուրջ 1 մլն 50 հզր ՀՀ դրամ և 5100 ԱՄՆ դոլար կաշառք։ Մասնավորապես՝ Հ․Հ․-ն համայնքի … Read more