Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է  Նիկոլ Փաշինյանի գրառումներին. «Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին. «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն: «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». … Read more

ՄԱԿ-ում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը

Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանանց 4-րդ համաշխարհային համաժողովի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։ ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը` ի նպաստ ավելի դիմակայուն հասարակության և կայուն ապագայի:  Անդրադարձ … Read more

Մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան․ Ամիրբեկով

Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան: Այս մասին «Austria Press Agency»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», – հայտնել է Էլչին Ամիրբեկովը։ Նա ընդգծել է, … Read more

Տեսանյութ․ Հարյուրավոր միլիոններ են գալիս Հայաստան․ հայ ժողովրդին մոլորեցնելու գործը եռում է

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Պաղեստինը ճանաչող երկրները պետք է պաշտպանեն նրա ժողովրդին. Արաբական լիգայի գլխավոր քարտուղար

Պաղեստինի պետականությունը ճանաչող երկրները պետք է պատասխանատվություն կրեն և պաշտպանեն պաղեստինցի ժողովրդին սպանություններից։ Այս մասին հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Մերձավոր Արևելքի խաղաղության կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի ժամանակ։ «Այն երկրները, որոնք այսօր ճանաչել են Պաղեստինի պետությունը, պետք է պատասխանատվություն կրեն և պաշտպանեն … Read more

Փաշինյանը ֆորումի ժամանակ հունից դուրս եկավ․ Ո՞նց եղավ, որ Նիկոլը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ

Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն անընդհատ այդ առիթները տալիս են, ասում են՝ Հայաստանի կառավարությունը ներքաշել է երկիրը պատերազմի մեջ. ես շատ երկար եմ մտածում այս ձևակերպումները ոնց տամ, որ պետության ղեկավարի տեսակետից ճիշտ հնչի: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա ինչ-որ մի ձևակերպում գտել եմ: Ասում եմ՝ … Read more

Քանաքեռ–Զեյթունում գերեզմանների մոտ գնացքի գծերի տարածքում գտել են մարդկային մարմնի մնացորդներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան:  Տեղում պարզվել է, … Read more

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:  Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Ինչպես տեղեկացնում է նախարարության տարածած հաղորդագրությունը, Ժաննա Անդրեասյանը հանգամանորեն հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական հանրույթի դերը հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման … Read more

Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը․ ՄԱԿ

Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նրա խոսքով՝ սա ազդում է երկրի գրավչության վրա։ Նա նաև մատնանշեց Հայաստանի հողերի ակտիվ անապատացման խնդիրը, ինչպես նաև գետերի աղտոտվածությունը՝ գյուղատնտեսական, շինարարական և հանքարդյունաբերական գործունեության պատճառով։ Ժակոբը գնահատում … Read more

Սպասեք, «У всего своё время». Վարդան Ղուկասյանը՝ Շիրակի մարզպետին

Երկրում հատուկ որոշումներ են կայացվում, որ փոքր և միջին բիզնեսը չխթանեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Այն ժամանակ ասում էին, եթե քաղաքապետը հող հատկացում է անում, երեք տեղ է պտտվում,  հիմա 13 տեղ է պտտվում։ Տևում է երկու տարի, չորս տարի, որ շինթույլտվություն կամ … Read more