ՌԴ-ն հունվարի 1-ին 111 անoդաչուnվ հարվшծել է Կիևին

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հունվարի 1-ի առավոտյան հարձակվել են Կիևի վրա։ Մասամբ ավերվել են Պեչերսկի թաղամասի բնակելի շենքի վերջին երկու հարկերը։ Վերջին տվյալներով՝ տուժել է վեց մարդ, երկուսը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է РБК Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից բեկորներ են ընկել նաև ոչ բնակելի շենքի … Read more

ՌԴ մի քանի շրջաններում արգելվել է կրիպտոարժույթների մայնինգը

Ռուսաստանի տասը շրջաններ հունվարի 1-ից ամբողջությամբ արգելել են կրիպտոարժույթների մայնինգը, հայտնում է Риа новости-ն։ Կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել դեկտեմբերի 23-ին։ Արգելքը վերաբերում է Հյուսիսային Կովկասի հանրապետություններին (Դաղստան, Ինգուշեթիա, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչայեվո-Չերկեսիա, Հյուսիսային Օսիա և Չեչնիա), ինչպես նաև Ռուսաստանի նոր շրջաններին (Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ): Source link

Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային առաջնությունում

Շախմատի ֆեդերացիան հայտնում է․ «Նյու Յորքում ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը:Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 11-13-րդ հորիզոնականները:Ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավորՏիգրան Պետրոսյան՝ 7 միավորԿարեն … Read more

Ինչ եղանակ է սպասվում հունվարի 1-5-ը – 5tv

Հանրապետության տարածքում հունվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հունվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Source link

Երևանում Toyota Camry-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է Tesla-ին, այնուհետև ծառին, որն էլ տապալվել և վնասել է BMW-ն և Nissan-ը

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմանում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանն իր վարած Toyota Camry ավտոմեքենայով բախվել է Tesla ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել BMW և Nissan ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են … Read more

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին․ Սիրելի՜ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ հեռախոսահամարին: Առողջ եղե՛ ք»,-փոխանցում են ԱՆ-ից։ Source link