Սպանե՞լ են Բորիս Ավագյանին․ ու՞ր են տանում Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետքերը

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը` մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, … Read more

25 երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին կոչ են արել բացել հումանիտար միջանցք Գազայից

25 երկրի արտգործնախարարներ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության ապահովման և դրանց հաղթահարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբն Իսրայելին կոչ են արել վերականգնել Գազայի հատվածից վիրավորների դուրսբերման համար հումանիտար միջանցքի գործունեությունը։ «Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Իսրայելին վերականգնել հումանիտար միջանցքը մինչև Արևմտյան ափ՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բժշկական տարհանումը Գազայից, և բուժառուները կարողանան ստանալ … Read more

Վարշավան պատրաստ է պաշտպանել իր տարածքը․ Նավրոցկի

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, անդրադառնալով օրերս ռուսական ԱԹՍ-ների կողմից երկրի օդային տարածքը խախտելու դեպքին, հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է պաշտպանել իր տարածքը:  Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին այդ մասին ասել է՝ ելույթ ունենալով  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի քննարկումների ժամանակ։   «Պետական ​​սահմաններն այլևս անձեռնմխելի չեն, և միջազգային իրավունքը կանոնից դարձել է հանձնարարական։ Գոյություն ունեցող … Read more

Նամակ եմ ստացել, որ ինձ սպшնելու են․ Գևորգ Պապոյան

Իմ սոցիալական ցանցերի գրառումների տակ բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում, որ «քեզ պետք է սպանել, գնդակահարել, մեքենադ պայթեցնել։ Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Երևի մենք էլ ենք մեղավոր, երևի բոլոր այդ դեպքերի վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին»,- նշել է նա։ Պապոյանը կոչ է արել զգոն լինել՝ … Read more

Հայաստանը ստանձնեց ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների խորհրդի նախագահությունը

Երևանում սեպտեմբերի 24-ին կայացավ ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը:  Դրանով ազդարարվեց այս կառույցում Հայաստանի նախագահության մեկամյա ժամկետի մեկնարկը: Նախագահելու իրավունքը մեր երկրին անցավ Ղազախստանից:  Սա Խորհրդի 24-րդ նիստն էր, որի մասնակիցները քննարկեցին ԱՊՀ երկրների՝ այս ոլորտում գործող պատկան կառույցների փոխգործակցության տարբեր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց գործունեության տնտեսական անվտանգության ապահովմանը, … Read more

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության մթնոլորտ․ ՀՀԿ

Վարչապետի աթոռը զբաղեցրած կապիտուլյանտի կառուցած քրեաիշխանական համակարգի գործունեության պայմաններում այլևս զարմանալի չեն անգամ ամենազարհուրելի սպանությունները, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական հակառակորդների հալածանքները՝ ընդհուպ մինչև ազատազրկում, արդարադատությանն ուղղորդելու ակնհայտ դեպքեր, իրավապահ համակարգը բացառապես սեփական շահերին ծառայեցնելու և բազմաթիվ արատավոր այլ դրսևորումներ: Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ: «Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, … Read more

Բանգկոկում հսկայական փոս է առաջացել՝ խափանելով երթևեկությունը և վնասելով ենթակառուցվածքները

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Վաջիրա հիվանդանոցի մոտակայքում հսկայական փոս է առաջացել՝ կաթվածահար անելով երթևեկությունը և վնասելով ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։  Տեղեկությունների համաձայն՝ առաջացած  փոսը 50 մետր խորությամբ (164 ոտնաչափ) ձգվում է մոտ 900 քառակուսի մետր։  Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ճանապարհի մակերեսը դանդաղորեն իջնում՝ քանդելով մի քանի էլեկտրական սյուներ և վնասելով ջրատար … Read more

«Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագծի իրականացումը սկսվել է 2020 թվականին»․ Ադրբեջանի նախագահի օգնական

Նյու Յորքում կայացած «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» 6-րդ Կասպիական գործարար ֆորումում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանում սկսվել են «Թրամփի ուղու» վրա աշխատանքները։ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ «Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագծի իրականացումը սկսվել է 2020 թվականին» և նախատեսվում է ավարտել մինչև 2026 … Read more