Հակաեկեղեցական ելույթից՝ պետական պաշտոն. Նշան Հովհաննիսյանը պաշտոն է ստացել Կառավարությունում

Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան): Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: … Read more

Խnւլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է ՔԿՀ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքում հայտնաբերվել է 41-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Վաղարշապատում խանութներ են թալանել

Սեպտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երկու տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ: «Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին, գնումներ կատարելու պատրվակով, մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ և հափշտակել մոտ 150 հազար դրամի ապրանք, իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել … Read more

Որևէ ԲԿ չի փակվելու, չի՛ կրճատվելու որևէ ԲԿ. նախարար

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այլեւս Հայաստանի առողջապահության նախարարությունն է: Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց ոլորտում իրականացվող երկու կարեւոր բարեփոխումների մասին: Առաջինը, որ մարզային բժշկական կենտրոններն անցնում են նախարարության ենթակայության տակ, երկրորդը՝ առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի մասին, որն սկսվելու է 2026 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2029 թվականը: «Նախ, արդեն իսկ … Read more

Բանակցությունները կանգ են առել, Պուտին-Զելենսկի հանդիպում չի նախատեսվում

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդմիր Զելենսկու հանդիպումը դեռևս հնարավոր չէ կազմակերպել, քանի որ փորձագետների մակարդակով բանակցությունները կանգ են առել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։ «Բարձրագույն մակարդակի շփումներն ինքնին չեն կարող ինքնանպատակ լինել, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն օգնի լուծել նման համալիր և … Read more

Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը: Զուլֆուղարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած … Read more

Աշնան սկզբին, Երևանում անձրև է գալիս՝ ճգնաժամ է, կլինի՞ տարրական հարցերը լուծեք, հետո ճոպանուղի և 4-րդ հանրապետություն ստեղծեք. Քրիստինե Վարդանյան

Ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում ձևացնել, որ թիրախավորվել է Ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը, շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը, խնդիրն այլ բանի մասին է: Դուք, որպես ոլորտի կարևորագույն խնդիր, նշում եք, որ բժիշկը չի նայում պացիենտի աչքերին։ Հայաստանում … Read more

Գերիների գնդակահարության դեպքեր կան. Սիրանուշ Սահակյան

Այսօր բարձրաձայնվում է, որ Բաքվում կա 23 հայ գերի. դա պայմանավորված է  այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը հաստատում է 23 հայերի՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը և կա ստուգելի տեղեկատվություն նրանց ողջ լինելու վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ … Read more

Մարդու բախտը բերում է, եթե տարեսկզբին է հիվանդանում, քանի պետպատվերը չի ավարտվել. Խամոյան

«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։ Պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է տրամադրվում մեկ քաղաքացուն քաղցկեղի՝ պետպատվերով բուժման համար։ «Նախարարությունից պատասխանել են․ «Փոխհատուցվում են չարորակ նորագոյացություններով … Read more

Ես հատուկ օգտագործեցի «վարքագծային օրինաչափություններ» արտահայտությունը․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում «Հունգարիայի կողմից Եվրոպայի Խորհրդի անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ: «Ցանկանում եմ անդրադառնալ մի շարք փաստերի, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները։ Բոլորդ գիտեք, որ դեռևս 2004 թվականին Հունգարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառման ընթացքում ադրբեջանցի մասնակիցը քնած վիճակում կացնահարելով սպանեց … Read more