Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։ … Read more

Հունվարի 1-ից՝ ինչպես գիտեք, հետվճարի չափը կազմում է 20%` մինչև 10,000 դրամ

Հունվարի 1-ից՝ ինչպես գիտեք, հետվճարի չափը կազմում է 20%` մինչև 10,000 դրամ: Դուք կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստներն ինքնուրույն բարձրացնել այդքան չափով: Դրա համար պետք է պարզապես առևտուր իրականացնել անկանխիկ՝ ՀՀ-ում գործող առևտրի կետերից: Եթե մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca քարտով, ապա նրանք կարող են ստանալ 22% հետվճար՝ … Read more

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքում է ԱԱԾ հրապարակած փաստաթուղթը

Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթին։ «Կեղծ է», – «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ, ասել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին, ըստ որի ինքը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Աշխարհիկ պետության վախճանը. Սուրենյանց

Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում «Ուխտերթի» ավարտին արված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հատել է այն սահմանագիծը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ գծված է աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև։ «Եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են» ձևակերպումը ոչ թե հուզական կամ խորհրդանշական արտահայտություն է, … Read more

Երևանում ոչ սթափ վարորդը ներկայացրել է կեղծ վարորդական և ծառայողական վկայականներ

Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական … Read more

Օձուն գյուղում այրվել է անասնագոմ

Հունվարի 6-ին, ժամը 22։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, … Read more

Սիրիայի իշխանությունները դադարեցրել են Հալեպի օդանավակայանից և դեպի այնտեղ թռիչքները

AFP-ն հաղորդում է, որ երեքշաբթի օրը Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք։ Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում մարտական ​​գործողությունները սկսելու համար։ Մարտյան համաձայնագրի իրականացումը, որը նախատեսում էր կիսաինքնավար քրդական վարչակազմը և զինված ուժերը նոր սիրիական կառավարությանը միավորել, … Read more

Ինչ չորս ճանապարհ է տեսնում The Times-ը Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է հասնել Գրենլանդիայի միացմանը չորս եղանակով։ Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշում է հրատարակությունը, առաջին տարբերակը ենթադրում է կղզու ներխուժումը և օկուպացիան։ Երկրորդ տարբերակը հարկադրանքն է. մասնավորապես, Թրամփը կարող է առաջարկել Դանիայից գնել Գրենլանդիան և տեղի բնակչությանը խոստանալ կղզու տնտեսության մեջ խոշոր ներդրումներ։ … Read more

Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը

Հունվարի 7-ին, ժամը 04։46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Երևան ավտոճանապարհին՝ թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտ, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան … Read more

Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է. Սուրեն Սարգսյան

Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։ Հատկանշական … Read more