Մառի փողոցում պատշգամբի հրդեհի տարածումը կանխվել է

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է … Read more

Պուտինի հետ հանդիպումը Մոդիի խոսքով հիանալի է անցել

Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի: Այս մասին հաղորդում է  Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Նրանք քննարկել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ Տյանցզինում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նարենդրա Մոդիի հանդիպումը: Նրանք երկկողմ բանակցությունների վայր են մեկնել նույն մեքենայով: … Read more

Ստեփանակերտում ոչնչացվել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը

Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը: «Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը … Read more

Մագդալենա Գրոնոն այցելել է Նախիջևան՝ տրանսպորտային ենթակառուցվածքները ուսումնասիրելու համար

Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերում։ Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շնորհակալ եմ ադրբեջանցի գործընկերներին Ադրբեջան կատարած այցի համար, որտեղ ես գլխավորել եմ ԵՄ պատվիրակությունը։ Ես ուղերձ եմ փոխանցել … Read more

Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակը հիմնականում տրամադրվել է ուսման և ընտանիքի միավորման հիմքով

Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի:  Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով: Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը … Read more

Հայաստանն Ասիական զարգացման բանկից կստանա 45.3 մլն եվրո առողջապահության ոլորտի բարելավման համար․ Նանուշյան

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող վարկային համաձայնագրի նախագիծը։ Նրա խոսքով՝ արդյունքահեն վարկային ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա 45.3 միլիոն եվրո, որի նպատակն է առողջապահության ոլորտում որակի բարելավումն ու ապահովումը։ Փոխնախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ՝ առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, բժշկական … Read more

Դատարանը վերադարձրեց օտարված հողամասն Աբովյան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական … Read more

Քննարկվում են Ուկրաինային անվտանգության երաշխիքները․ FT

Մի շարք եվրոպացի ղեկավարներ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ֆրանսիայում պլանավորում են քննարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հաղորդում է Financial Times-ը (FT)։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ ակնկալվում է, որ ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացրած ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 4-ին կհավաքվեն Փարիզում` բարձր մակարդակի քննարկումները շարունակելու համար։ … Read more

Ռուսաստանը հակառուսականության հիմնական օջախը տեսնում է Ադրբեջանում

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան հանդիպումից և մի շարք փաստաթղթերի ստորագրումից տպավորություն էր, որ ռուս-հայկական հարաբերությունները լարվելու են, քանի որ Հայաստանը համաձայնեց Սյունիքով անցնող ճանապարհը արտապատվիրակել հայ-ամերիկյան կազմակերպության կառավարման։ ԱՄՆ-ը հստակ դերակատարում ստացավ և ևս մեկ լծակով ապահովեց իր ներկայությունը տարածաշրջանում։ Հայաստանում հնչում էին տեսակետներ, որ սա աննախադեպ հարված էր ռուսական շահերին և նման քայլից … Read more

Կրթությունը մեր ապագայի ամենաուժեղ ներդրումն է. Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում է արել Գիտելիքի և դպրության օրվա առնչությամբ: «Սիրելինե՛ր, այսօր մեկնարկում է ուսումնական նոր տարին, որը կրկին հիշեցնում է, որ արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է, այսինքն՝ աշխարհն ու ինքն իրեն ճանաչելու, հասկանալու, սեփական զգացմունքները կառավարելու, ինչպես նաև ուրիշների զգացմունքները ճիշտ ընկալելու և դրանց արձագանքելու հմտություններն ու կարողությունը։ … Read more