ՔՊ-ական դեսպանի եղբորը ձերբակալել են․ ոստիկանները թմրադեղ և զենք են գտել

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է, որ այս գիշեր Փարաքարում իրական «ամերիկյան մարտաֆիլմի» կադրեր են տեղի ունեցել։ Ըստ նրա, պարեկային ծառայության աշխատակիցները կեսգիշերին կանգնեցրել են ՔՊ-ական նախկին սոցիալական ապահովության նախարար, ներկայում ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Բադոյանի տեղեկացմամբ, Մկրտչ Մկրտչյանը վարել է իր Mazzerati 01 WM 808 մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վերջինս փորձել … Read more

Ռուսաստանը հիմնավորված և արդարացված է համարում Մինսկի խմբի փակումը. Զախարովա

Ռուսական կողմը հիմնավորված է համարում ԵԱՀԿ կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է այս որոշման ընդունմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ … Read more

Նախագահի երկու թեկնածու կա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Արսեն Թորոսյանի սոցապնախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, 2 թեկնածու կա․ մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է, որը բախտի բերմամբ մանդատ է ստացել, ապա՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Լուսինե Բադալյանի հրաժարվելու պատճառով, սակայն ՔՊ -ում նրան չեն համակրում: Բոլորը հիշում են, որ նա թիվ 1 … Read more

Պուտինն ու Սի Ծինպինը Կիմ Չեն Ընի ներկայությամբ քննարկել են երկարակեցությունն ու անմահությունը. Bloomberg

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր ռուս և հյուսիսկորեացի գործընկերների հետ ուղիղ զրույցի ժամանակ քննարկել է մինչև 150 տարեկան ապրելու հնարավորությունը, որն աշխարհի երեք ամենահայտնի քաղաքական գործիչների միջև հազվագյուտ չծրագրված զրույց էր, հաղորդում է Bloomberg-ը։ Սի Ծինպինի, Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև զրույցը հեռարձակվել է ուղիղ եթերով, երբ առաջնորդները քայլում էին դեպի Պեկինի Տյանանմենի դարպասներ, … Read more

Իսրայելի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ արմատական ​​նախարարի դեմ մահափորձը կանխվել է

Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության ծառայությունը կանխել է Արևմտյան ափին Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի դեմ ՀԱՄԱՍ խմբավորման բջջի մահափորձի դավադրությունը, ըստ Times of Israel-ի՝ հաղորդում է անվտանգության գործակալությունը։ Ըստ գործակալության՝ ենթադրյալ մարդասպանները մտադիր էին սպանել նախարարին՝ օգտագործելով պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքեր։ Կասկածյալները, որոնց վերջին շաբաթներին ձերբակալել են անվտանգության ուժերը, Հեբրոնում գտնվող ՀԱՄԱՍ-ի բջջի … Read more

Արարատում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Tesla-ում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության … Read more

Ադրբեջանում հայտարարել են, որ «Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է»

«Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» «նախագահ» Ազիզ Ալեքպեռլին։ «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է, մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և մի հարց, որը համապատասխանում է ոչ միայն ադրբեջանական, այլև հայ ժողովրդի շահերին։ Որովհետև … Read more

Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է այն մասին, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը պատմեց, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը։ «Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է … Read more

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի մոր և ռուս պաշտոնյաների նկատմամբ

Մեծ Բրիտանիաննոր պատժամիջոցներ է սահմանելԿադիրովի մոր և ռուս պաշտոնյաների նկատմամբ։ «Նոր պատժամիջոցներն ուղղված են նրանց դեմ, ովքեր աջակցում են Պուտինի՝ ուկրաինացի երեխաներին բռնի տեղահանելու, գաղափարախոսական ինդոկտրինացիայի ենթարկելու և նրանց ուկրաի…

Ադրբեջանին չաղացրել են Իրանի հողում «մորթելու» համար․ «Գիքոր»-ը ընկալվում է, որպես Ալիևի տղա

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: