Մոլդովան երածվում է «Արևմուտքի գաղութ»-ի․ Զախարովա

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը վկայում է, որ երկիրը վերածվում է «Արևմուտքի գաղութ»-ի:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն: Նա նշել է, որ իրավիճակը, որն այժմ նկատվում է հանրապետությունում, 2020 թվականի վերջին իշխանության եկած արևմտամետ ուժերի քաղաքականության օրինաչափ հետևանքն է: Այդ թվում ՝ … Read more

Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկեցինք երկկողմ զարգացմանը վերաբերող հարցեր. Փաշինյան

Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով … Read more

Խաղաղության գործընթացը կբերի Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման

ՀՀ-ն ռազմավարական հարաբերություն է հաստատել ԱՄՆ-ի հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, ՌԴ-ի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ: Բոլորովին վերջերս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ անկախությունից հետո չունեինք դիվանագիտական հարաբերություններ, այժմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: … Read more

Երբ որ մենք անխոչընդոտ ճանապարհ ենք տրամադրում Ադրբեջանին, ի՞նչ ենք ստանում փոխարենը. Աղազարյան

Ազգային ժողովի հերթական նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Ընդդիմությունը չի մասնակցում նիստին։ Ելույթ ունեցավ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով․ «Անխոչընդոտ ճանապարհ տալիս եք ՀՀ-ում, բա ինչ եք ստանում փոխադարձ»։ Մանրամասները՝ տեսանյութում․

Դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը, եկեք քննարկմանը. Կոնջորյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել այսօր գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: Կիբեռանվտանգության մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին … Read more

Որոշումը ընդունված է. հունվարի 1-ից կգործի. Թորոսյանը՝ թոշակների և նպաստների բարձրացման մասին

Մենք հիմա ունենք հետվճարի գործող համակարգ բոլոր կենսաթոշակներից և նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, և կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից, այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հետ ստանալ որոշակի գումար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ … Read more

Հայաստանը զարգանալու է, հզոր բանակ է ունենալու. Խաչատուր Սուքիասյան

Ինձ մոտ այնպիսի մի կարծիք կա, ոնց որ մեր ընդդիմությունն այլմոլորակայիններ լինեն: Լավ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, համաշխարհային հարթակներում, որոնք են երկրների խնդիրները, պատերազմական երկրներ, տնտեսական պայքար: Այս մասին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Սուքիասյանի խոսքով՝ խաղաղությունն ամեն ինչի հիմքն է. «Խաղաղությունը նրա համար է, որպեսզի դու … Read more

Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական ցինիկ հայտարարությունը արեց. Իշխան Սաղաթելյան

«Պետք է հասկանալ՝ այս մարդն ինչ է ուզում, ինչ է անում։ Երեկ հերթական ցինիկ հայտարարություններն արեց, խոսեց կուսակցությունների ներքին ժողովրդավարության մասին, չեմ հասկանում՝ դա նրա ինչ գործն է։ Փորձում է միջամտել այլ կուսակցությունների ներքին քաղաքականությանը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի … Read more

«Սրբազան պայքարի» առաջնորդը մեղադրանքներն անվանեց ամբողջովին վերացարկված ու պղծված

Այս գործով դատախազներին բացարկ հայտնելուն ոչ միայն կողմնակից ենք այլ նաև մեր փափագն ու ցանկություն ն է. առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են և այդ խոսքս հիմք ունի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման … Read more

«Ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի՝ խաղաղություն է ուզում, թե ոչ». Գեղամ Նազարյան

Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, վաղուց հայտնի է: Ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի` խաղաղությու՞ն է ուզում, թե՝ ոչ, գո՞հ է խաղաղությունից, թե՝ ոչ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Ես բոլոր նրանց եմ դիմում, ովքեր ինչ-որ անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց ներշնչել, … Read more