ԱԱԾ ն այսօր դարձել է մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ․ Աննա Գրիգորյան

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր դարձել է ուղղակի մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան։ «Բնականաբար, դուք չէիք կարող արձագանքել իմ այն հարցին, թե ինչու է «Ալֆա» կամ «Ա» ջոկատը գնում ստատուս գրողի հետևից: Ազգային անվտանգության ծառայության պատիվը, հեղինակությունը չի կարելի այդքան իջացնել, որ ստատուսի համար «Ալֆա» ջոկատ ուղարկես որևէ տեղ: … Read more

Թուրքիայում տեղի են ունեցել «Արևելյան Միջերկրական ծով 2025» զորավարժությունները

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի են ունեցել «Արևելյան Միջերկրական ծով 2025» զորավարժությունները՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զինված ուժերի մասնակցությամբ։ Զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի անձնակազմի խումբը, ԱՄՆ հակաահաբեկչական անվտանգության թիմը և Պակիստանի ծովային պարեկային ինքնաթիռը։

Ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին, Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը, Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը, Շենգավիթում՝ նոյեմբերի … Read more

Սպասեք թանկացումների եւ հերթական սահմանափակումների Արթուր Խաչատրյան

«Բնակչության մեծամասնության աշխատավարձը 100 000-ից 200 000 դրամի շրջանակներում է: Մեծամասնությունը, այդ դրական արդյունքը, որի մասին խոսեց պարոն նախարարը, չի զգում: Բարեկեցության շոշափելի իրականությունը չեն զգում նաև մեր անհուսալի վարկառուները: 330 000 մարդ ունի անհուսալի վարկ, սպառողական վարկ, ի դեպ, բացարձակ մեծամասնությունը մինչև  250 000 դրամի վարկեր են։ Այսինքն մարդկանց մեծամասնությունը չի կարողանում վճարի այդ … Read more

Հարցին՝ այս փաթեթներով կարո՞ղ է ԼՂ-ն չլինի Ադրբեջանի կազմում, ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի

«2019 թվականի հունիսի թուղթը էդ ա, երբ որ ես ասել եմ՝ ինձ ասեք, ո՞րն է նախորդող շրջանի սեղմագիրը. համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել՝ լավ, հիմա այս փաթեթներով կարա՞ Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի»,- անդրադառնալով … Read more

Շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին. Փաշինյան

ԱԺ-ում քննարկվող «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընթացքում վարչապետը հանդես եկավ եզրափակիչ ելությով, որտեղ անդրադարձավ Հայաստանի սոցիալական վիճակին: Փաշինյանն ասաց, որ ծայրահեղ աղքատությունը 0,6% է, «որը նշանակում է, որ մենք շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին: ՀՀ-ում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով»: Մանրամասները՝ տեսանյութում

Աշխատավարձերի աճերը 20% և ավել են, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը. Փաշինյան

«Այս տարի հոկտեմբերին ունեցել ենք բացարձակ գրանցված և աշխատավարձով ապահոված աշխատատեղերի ռեկորդ: 2025 թվականի հոկտեմբերին 810 հազար 74 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018 թվականի նկատմամբ աճը 223 հազար 895 կամ 38%-ով: Սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք ՀՀ-ում  ստեղծել ենք 223 հազար 895 աշխատատեղ»,- այս մասին ԱԺ-ում՝ «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի … Read more

Հայաստանում քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվի իրենց հայտարարագրերում կեղծ տեղեկություններ տրամադրելու համար

Հայաստանում բոլորը չէ, որ պատասխանատվության կենթարկվեն իրենց ունեցվածքի հայտարարագրում կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում, մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներում։ Խոսքը 443-րդ և 444-րդ հոդվածների մասին է։ Նշված … Read more