Ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել է, որ Միացյալ Նահանգները առաջարկում է Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Պատմում ենք Թոմ Բարաքի մասին, որը 40 տարվա ընթացքում տարբեր գործարքներ է կյանքի կոչել Դոնալդ Թրամփի համար:  Այս մասին գրել է Mediamax.am-ը: 1.    Ո՞վ է Թոմ Բարաքը: Թոմաս Ջոզեֆ Բարաք-կրտսերը ծնվել է 1947 … Read more

Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ․ Զաքարյան

Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: «Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները … Read more

Հաստատվել է «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը. ինչ է այն նախատեսում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման … Read more

Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին. միջանցքը կփաթեթավորեն ներդրումների անվան տակ

Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին. միջանցքը կփաթեթավորեն ներդրումների անվան տակ Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր կառավարությունն երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհ, որը չի լինելու հայկական հսկողության ներքո։ Առաջին հայացքից՝ հնչեցված միտքը հստակ արտահայտում է ազգային շահերի պաշտպանություն։ Սակայն նույն ասուլիսի շարունակությունը ենթադրում է բոլորովին այլ ուղերձ. … Read more

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք … Read more

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին․ Արա Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։ «Այս մարդը չի կարող վարչապետ լինել։ Եթե նա մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա ասի. «Գիտե՞ք ինչ, եթե այդպես է, ես հեռանում եմ»։ Սա միակ բանն է, որ ճիշտ … Read more

«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառ պարզեց՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», որը պետք է փակցվի առնվազն բոլոր նորակառույց դպրոցներում: «Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է։ Բայց իմ կարծիքով, մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ՝ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Բացարձակապես չկա այդպիսի … Read more

Օկուպացված Արցախում՝ Քաշաթաղի շրջանում, անտառային հրդեհ է բռնկվել

Օկուպացված Արցախում՝ Քաշաթաղի շրջանում, անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ձերբակալվել է օկուպացված Սուս գյուղի 3 բնակիչ, որոնց պատճառով անտառային հրդեհը 14 հեկտար դժվարամատչելի լեռնային տարածք է կլանել։ Հրդեհը բռնկվել է անտառում, որից հետո արագ տարածվել է։

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։  Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։  Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ … Read more

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան հարցն է․ Դմիտրի Պեսկով

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան հարցն է. այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ավելի հավանական է ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան անդամակցության ապասառեցումը: «Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությունով, այսինքն՝ նրանք վարում են տարբեր վեկտորային քաղաքականություն, ինչպես իրենց թվում է։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք … Read more