Չինաստանն, անկասկած, ազդեցություն ունի Պուտինի վրա. Զելենսկի

Չինաստանն, անկասկած, ազդեցություն ունի Պուտինի վրա։ Ես չեմ տեսնում, որ Չինաստանին օգուտ կտա այս պատերազմի ավարտը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պեկինը Ռուսաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Միացյալ Նահանգների հետ գլոբալ դիմակայության մեջ։ «Որովհետև մենք տեսանք ԱՄՆ նոր դոկտրինը։ Սրանք երկու բևեռներ են, որոնք տեսնում են միմյանց՝ երկու մեծ տերություններ և խոշոր բախում», … Read more

Նույնականացման քարտ և «Ես եմ» համակարգ․ նոր պահանջներ՝ ծնունդը առցանց գրանցելու համար

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը առցանց եղանակով՝ այցելելով Hartak.am կայք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» ազգային նույնականացման համակարգում : Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող … Read more

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը

Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը, հայտնում է «Artsakh Monuments»–ը: Տարածված լուսանկարներում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։

8 անձանց, այդ թվում՝ իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: … Read more

Երևանում այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել: Մինչ կժամանեին Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից, մի քաղաքացի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, արցախցի է, … Read more

«Դադարեցրեք սուտ տեղեկությունների տարածումը Արշակ սրբազանի վերաբերյալ»․ Բաբայանը՝ ՔՊ պատգամավորին

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Factor.am լրատվականին տրված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե … Read more

Ընդհանուր ընկալմամբ` 3+3 հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում

Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին հայտնել  է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:  «Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշել է նա:  Ավելի վաղ … Read more

Փաշինյանը պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Դեկտեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, հանդիպում կունենա քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, Համբուրգի առևտրի պալատում տեղի գործարարների հետ կունենա կլոր-սեղան քննարկում:

Ջերմուկ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային … Read more