Մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեջ մեղադրվող, հետախուզվող Լ.Գ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:

Հայտնի է՝ որ դատավորներն են պետական պարգևների արժանացել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ մի շարք դատավորներ պետական պարգևներով են պարգևատրվել: «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի … Read more

ՔՊ 7-րդ համաժողովի վերջին նախապատրաստությունները. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ հերթական համաժողովի վերջին նախապատրաստությունները: Այդ մասին Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աֆղանստանում «շարիաթին հակասող բովանդակության» պատճառով մտահոգություններ առաջացնող 679 գրքից մոտավորապես 140-ը գրել են կանայք

Պարզվել է, որ Աֆղանստանում «շարիաթին հակասող բովանդակության» պատճառով մտահոգություններ առաջացնող 679 գրքից մոտավորապես 140-ը գրել են կանայք։ Դրանց թվում է, օրինակ՝ «Անվտանգությունը քիմիայի լաբորատորիայում» գիրքը: Թալիբներն Աֆղանստանում իշխանության են վերադարձել չորս տարի առաջ և շարունակում են նոր սահմանափակումներ մտցնել: Միայն այս շաբաթ տասը նահանգում, Թալիբանի գերագույն առաջնորդի հրամանով, արգելվել է օպտիկամանրաթելային ինտերնետը՝ պաշտոնապես «անբարոյականությունը կանխելու» նպատակով: Բոլոր նոր կանոններն ազդել են կյանքի տարբեր ոլորտների, բայց հատկապես կանանց և աղջիկների կյանքի … Read more

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործերով դատախազը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս … Read more

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13։38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ի մոտակայքում … Read more

ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ արտակարգ իրավիճակների խորհրդի 37-րդ նիստին Տաջիկստանում

ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-18-ը Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցել է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով ԱՊՀ միջպետական խորհրդի 37-րդ նիստին: Սեպտեմբերի 17-ին նիստի մասնակիցներին Շախրինավայի փրկարարների վերապատրաստման ազգային կենտրոնում ներկայացվել են կենտրոնի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հնարավորությունները, ուսումնական տեղամասերը, դաշտային ավանը, տեխնիկական միջոցները, գույք-սարքավորումներն ու հրշեջ-փրկարարական տեխնիկան։ … Read more

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ռոբերտ Վահրամի Աբիսողոմոնյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Լեոնիդի Բիյագովին՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր … Read more

ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ-ի շարունակական աջակցությունը ․ Գրիգորյան

Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել: Այս մասին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանն արձանագրեց, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով: «Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք … Read more

ԵՄ-Հայաստան գործընկերություն կիսում է համատեղ ջանքերը և մենք այստեղ ենք, պատրաստ ենք շարունակելու․ Մարթա Կոս

Տարածաշրջանը պատմական ժամանակաշրջանում է ապրում և առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել Հարավային Կովկասում խաղաղություն բերել, դա է իմ այցի նպատակն ու պատճառը: Այս մասին ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:  «ԵՄ-Հայաստան գործընկերություն կիսում է համատեղ ջանքերը և մենք այստեղ ենք, պատրաստ ենք շարունակելու: Խաղաղության գործընկերությունը շատ կարևոր է, մենք պետք է … Read more