Առաջիկայում կսկսվեն մի շարք նոր ջրամբարների շինարարական աշխատանքներ

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց առաջիկա տարվա ջրային ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկայում կսկսվեն մի շարք նոր ջրամբարների շինարարական աշխատանքներ։ «Նախատեսված է շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը՝ 7.7 միլիարդ դրամի շրջանակում։ Բացի այդ, ոռոգման համակարգերի կարողությունների բարելավման համար նախատեսվում է 3.7 միլիարդ … Read more

Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Աղբյուրի ձևակերպմամբ՝  «Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։  Caliber.Az-ը տարիներ … Read more

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները տեղափոխվում են ռազմական բազաներ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվում են իրենց տներից Վաշինգտոնի տարածքում գտնվող ռազմաբազաներ, հաղորդում է «Atlantic»-ը։ «Այն, որ այս բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաներից մի քանիսը զգացել են հանրությունից առանձնանալու անհրաժեշտությունը, ազգի բևեռացման նշան է… Այս պետական ​​աշխատակիցներն այժմ կարող … Read more

Ստեփանակերտի մոտ գտնվող վառելիքի պահեստի մոտ զոհվածների ընտանիքների անդամները պետք է հատուկ կարգավիճակ ունենան. նախարար

2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքի անդամները պետք է հատուկ սոցիալական կարգավիճակ ունենան։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Պատգամավորի խոսքով՝ … Read more

Պատրաստակամ ենք շարունակելու սերտ համագործակցությունը. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ մարդու … Read more

Սպիտակ–Արջուտ հատվածում գնացքը բախվել է ավտոմեքենայի

Հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։ ՀԿԵ–ից հայտնում են, որ բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։ Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ … Read more

Ֆինլանդիան 15,000 զինծառայող կուղարկի Ռուսաստանի սահմանի մոտ կայանալիք զորավարժություններին

Ֆինլանդիան լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ մոտ 15 հազար զինծառայողի մասնակցությամբ, որոնք տեղի կունենան նոյեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում։ Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի ցամաքային ուժերը։ Համաձայն հայտարարության, զորավարժությունների նպատակն է ապահովել զորակոչիկների, պահեստազորայինների և բանակային ստորաբաժանումների անձնակազմի համատեղ պատրաստությունը «ռազմական ժամանակներում պարտականությունները կատարելու համար»։ Մանևրերին կմասնակցեն նաև դաշնակից պետությունների զորքերը։ … Read more

Դարմանեն–Սարկոզի հանդիպում Փարիզի բանտում՝ 45 րոպեանոց զրույց անվտանգության թեմայով

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը այցելել է Փարիզի Սանտե բանտ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որը պատիժ է կրում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար, հաղորդում է Le Figaro-ն։ Ըստ նրա տեղեկությունների՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, բանտի պետի ներկայությամբ և տևել է մոտ 45 րոպե։ Գլխավոր թեմաներից մեկը եղել է … Read more

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից, որը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 29-ին, հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ India Today-ի փոխանցմամբ: Նշվում է, որ Հնդկաստանի համար իրանական Չաբահար նավահանգիստը Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի արևելյան մասի հետ տրանսպորտային կապերի ամենակարևոր հատվածն է։ 2003 թվականին Իրանը և Հնդկաստանը հաստատել են ռազմավարական համագործակցության ճանապարհային … Read more

Չկա քրեական վարույթ Նաթան Սրբազանի և Փաշինյան–Ասատրյան պատմության առթիվ

Նաթան Սրբազանին վերագրվող գաղտնալսման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի վերաբերյալ ներկայացված հաղորդումներով վարույթներ չեն նախաձեռնվի: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: «Ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է չնախաձեռնման արձանագրություն եւ ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը»,- հայտնեցին Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը գրել էր. «Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են … Read more