Պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիարդ դրամից ավելի վնաս․ քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և … Read more

Նորանկախ Հայաստանում առաջին եկեղեցին կառուցել են Կարապետյան եղբայրները

30 տարի առաջ Կարապետյան եղբայրները կառուցեցին Սովետական Միության փլուզումից հետո առաջին Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։

Հաքերը գողացել է Ֆրանսիայի միջուկային գաղտնիքները

Հաքերը հասանելիություն է ստացել ֆրանսիական Naval Group պաշտպանական նավաշինական ընկերության ներքին տվյալներին։ Այս մասին հայտնում է France3-ը։ Հաքերը, որը հանդես է գալիս Neferpitou կեղծանվամբ, համացանցում հրապարակել է 13 գիգաբայթ տեղեկատվություն, որը ներառում է նաև երկրի միջուկային գաղտնիքներ։ Բացի մյուս տեղեկություններից, հասանելի են դարձել մարտական համակարգերի սկզբնական կոդերը, որոնք օգտագործվում են ֆրանսիական ֆրեգատների և միջուկային սուզանավերի վրա, … Read more

Բաքուն վարվում է այնպես, ինչպես Ալիևը խոսում է ներքին լսարանի համար. ադրբեջանագետ

Ադրբեջանցի պաշտոնյաների՝ արտաքին լսարաններին տված հարցազրույցները վերլուծելիս միշտ պետք է հիշել մի կարևոր փաստ՝ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Ալիևը խոսում է ներքին լսարանի համար, ընդ որում՝ վերջերս նա ուղիղ դա խոստովանեց իր ելույթում։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Հուլիսի 19-ին օկուպացված Ստեփանակերտից հնչեցրած իր ելույթում Ալիևը բառացի ասել է․ «Ես մի անգամ փակ … Read more

Փաշինյանի` «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով որոշման ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարճ ժամանակ է մնացել Նիկոլ Փաշինյանի՝ «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների պատասխանատվության մասով որոշում կայացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԱԱԾ պադվալ լցնելու ….» ձեւակերպումների վերաբերյալ որոշման ժամկետը լրանում է օգոստոսի 13-ին, իսկ «Դոմփել» արտահայտության վերաբերյալ որոշման ժամկետը՝ օգոստոսի 31-ին։ Այսինքն՝ շուրջ 2 ամիս … Read more

«Ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան մեզ օգուտ». Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մտնելու իր ծրագրից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրաժարվել Վեհարան մուտք գործելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղից հեռացնելու մտադրությունից։ Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն իր թիմին ասել է, որ պետք է դա անել չափված-ձեււած պլանով, որը չի ունենալու «պրավալներ», ու Վեհարան հասնելու դեպքում՝ իրենք կապահովեն 100 տոկոսանոց արդյունք: Իշխանություններն … Read more

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի դեմ` պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Սամվել Կարապետյանը զրպարտություն է որակել Ազատ Արշակյանի՝ հուլիսին մի քանի հարցազրույցներում հնչեցրած մտքերն առ այն, որ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության … Read more

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարն ադրբեջանցիներին անվանել է «Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը»

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը գերատեսչությունը ղեկավարել է 1998-1999 թվականներին, ադրբեջանցիներին անվանել է Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը: Զուլֆուգարովը նշել է, որ ադրբեջանցիները Դերբենդի (Դաղստան) ամենամեծ բնիկ էթնիկ խմբերից են։ «Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է։ Դրա բնակչության մոտ 40 տոկոսը էթնիկ ադրբեջանցիներն են», – սոցիալական ցանցերում գրել է Զուլֆուգարովը՝ հավելելով, որ վերջերս որոշ անձինք անտեղի հայտարարություններ են … Read more

Վաշինգտոնը դադարեցրել է չինական տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։ Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են … Read more

Եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները հստակ և որոշակի թեմայի շուրջ են․ Բաղայի

Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ կմնա՝ պայմանով, որ օգտվի դրանով նախատեսված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: Նա նաև նշել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել միջուկային ծրագրի շուրջ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ Ստամբուլում հուլիսի 25-ին սկսված … Read more