Հացադուլ օր 1-ին. Նարեկ Սամսոնյանը պատասխանում է արձագանքներին

«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում անդրադառնալ ստորև։ Այսօր դատարանի դահլիճում տեղի ունեցած քրեական հանցագործության առերևույթ տարրեր պարունակող թատրոնին չեմ անդրադառնում. դրան անդրադառնալու իմաստ չկա։ Ուզում եմ առանձին անդրադառնալ հացադուլ սկսելու իմ … Read more

Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. Թրամփ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 9 Հունվար, 2026 19:31 Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ն պահպանելու միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամոն այս դիրքորոշումը հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե ինչն է իր համար ավելի … Read more

Մի խումբ քահանաներ միանում են վարչապետի՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը, մյուսները՝ զորակցում Կաթողիկոսին

Քաղաքականություն 09.01.2026 | 23:33 Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս միացել են վարչապետ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ … Read more

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը պատասխանել է ԿԳՄՍ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը դահուկորդ Միքայել Միքայելյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անդրադառնալով հայ դահուկորդի՝ Իտալիայում կայացած Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելուն ու տուգանվելուն, նախարարը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանը ստանալուց հետո … Read more

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Նախիջևանում ձերբակալել է զինված տղամարդու, որին օտար երկրի օգտին լրտեսության մեջ են կասկածում

Ադրբեջանում բացահայտվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների  հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի «ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական և դիվերսիոն գործունեությունը բացահայտելու և կանխելու նպատակով» Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, 1969 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ֆարզալիև Սիյաֆաթի նկատմամբ … Read more

Բաքվից պնդում են, որ Մոսկվան սեպտեմբերին դադարեցրել է AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հիմնական անձի դեմ գործը

Ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված AZAL ինքնաթիռի վթարի վերաբերյալ քրեական գործի փակումը Ռուսաստանում շարունակում է ռեկորդներ սահմանել իր անհեթեթությամբ։ Նման հրաարակում է արել ադրբեջանական իշխանամերձ Minval Politika-ն։ Լրատվականը պարզել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել «հատուկ խորհրդակցություն» AZAL-ի ինքնաթիռի հետ կապված գործի վերաբերյալ։ Նիստը, որին մասնակցել … Read more

Պապիկյանն այցելել է ևս մեկ զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է նաև ՊՆ մեկ այլ զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Նախարար Պապիկյանը ծանոթացել է իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին»,- ասվում է հաղորդագրությունում: Այսօր Պապիկյանն այցելել էր ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման…

Աստված իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է. Տեր Ասողիկը արձագանքել է եկեղեցու «բարենորոգման» հայտարարությանը միացած քահանաներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված աջակցող զանգերի և գրառումների համար, ինչպես նաև ընդգծելով Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հավատարմության և նվիրումի կարևորությունը։ Իր գրառման մեջ Տեր Ասողիկը վստահեցնում է, որ Հայոց Եկեղեցին ամուր է և կհաղթահարի առկա փորձությունները՝ ինչպես անցյալում։ Նա … Read more

Հրդեհ Թբիլիսիում. այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը

Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Կիդոբանի« առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով ՝ այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը։ Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղում մոբիլիզացվել են հրշեջների և պարեկային ոստիկանության բրիգադները։

Ադրբեջանը չի՛ կարող պայթեցնել Թրամփի ծրագիրը․ Ալիևն ինքը կպայթի մի տուփ լուցկով, եթե մտքով դա անցկացնի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներին, ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությանը և դրանց հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։ Բնութագրելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային անկայունությունը՝ Մեհրաբյանը նշել է․ «Մենք հայտնվել ենք, այսպես ասենք, դեպքերի, հանգամանքների բերումով այդ փոթորկի աչքում, որտեղ լիակատար հանդարտություն է, բայց փոթորիկը այդ աչքից քիչ … Read more