Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը հանձնվեցին Հայաստանին. Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 14 Հունվար, 2026 16:36 Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ։ Նիկոլ Փաշինյան

Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին

Ադրբեջանական գերությունից այսօր Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանն այժմ հետազոտվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանին այցելած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեսակցեցի Վագիֆին, ասաց, որ լավ է, ուրախ է, քանի որ Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Նա այս պահին հետազոտվում է։ Գիտենք, որ Վագիֆը ուներ նաև սրտային քրոնիկ վիճակ, և մենք … Read more

8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

ԻՐԱՎՈՒՆՔ 14 Հունվար, 2026 20:32 Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը: 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի: Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: 9 կանչի համար գինը սահմանել ենք 10,000 դրամ: Այս մասին … Read more

8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

ԻՐԱՎՈՒՆՔ 14 Հունվար, 2026 20:32 Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը: 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի: Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: 9 կանչի համար գինը սահմանել ենք 10,000 դրամ: Այս մասին … Read more

Թաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnր

ՎԻԴԵՈ 14 Հունվար, 2026 18:29 Թաիլանդում ուղևորատար գնացքի վրա շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, ևս 55-ը՝ վիրավորվել, հաղորդում են Թայլանդի լրատվամիջոցներիը՝ ТАСС-ի փոխանցմամբ։ Թերթերի տվյալներով՝ գնացքում ընդհանուր առմամբ 190 ուղևոր է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նախոն … Read more

Մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին

Հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, … Read more

Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային փուլին

Քաղաքականություն 14.01.2026 | 19:29 Հունվարի 14-ին ՊՆ զորավարժարաններից մեկում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի կրակային փուլը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հետևել ենք քննական գործընթացին»,- գրել է Պապիկյանը։

Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»

Թրամփը ցնցել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ հրաժարվելով բացառել ռազմական ուժը ռազմավարական առումով տեղակայված, հանքանյութերով հարուստ կղզին գրավելու համար, որը գտնվում է երկու կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմաթիվ պաշտպանությունների ներքո, քանի որ Դանիան երկուսի անդամ է։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը և նրա գրենլանդացի գործընկեր Վիվիան Մոտցֆելդտը սկզբում ցանկացել են Ռուբիոյի հետ բանակցություններ վարել, սակայն … Read more

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել

Թուրքիայի աջ ծայրահեղական ազգայնական «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) ղեկավար Ումիթ Օզդաղն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան, գրում է Agos-ը։ «Նորին Սրբություն Սահակ II պատրիարքը 2026 թվականի հունվարի 13-ին իր գրասենյակում ընդունել է «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սուրբ Փրկիչ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Ացուպը, հայր … Read more

Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 14-ին՝ ժամը 13։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի … Read more