ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեկչյանի հանձնումը Հայաստանին

Եվրոպական միությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեկչյանի հանձնումը Հայաստանին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ «Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», — նշել … Read more

Ռուսաստանը երկրից վտարում է որպես դիվանագետ ներկայացած բրիտանական հետախուզության աշխատակցին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) բացահայտել է բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակցի, որը գաղտնի աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, և նա երկու շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանը ։ Մասնավորապես, ծառայությունը պարզել է, որ Գարեթ Սամուել Դեյվիսը, ծնված … Read more

Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան

 Աշխարհ 15 Հունվար, 2026 23:55 Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմական միջամտության: Այս մասին Ստամբուլում տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Թեհրանը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները։ … Read more

Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն

Միջազգային 15 Հունվար, 2026 11:55 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժություններին Գրենլանդիայում, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական էջում։ «Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ … Read more

«Կալանավայրում տեսակցեցի Բագրատ Սրբազանին»․ Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արծվի մենախոսությունը ճաղավանդակում…Շնորհակալ եմ ինձ վանդակավորողներին, քանզի միայն էստեղ կարող էի հասկանալ, որ իրականում հոգիս է թռչում, իսկ թևերս ուղղակի ստանձնում են հոգուս ուղղեկցողների դերը… Հավատում եմ, որ շուտով նորից թևերս կմիանան իմ ազատատենչ ճախրանքին, սակայն հոգուս միայնակ թռիչքներն ինձ հնարավորություն տվեցին վերևից տեսնել աշխարհի փոքրությունն ու Աստծու մեծությունը, չարի … Read more

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա. Արաղչի

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ զրույցում: Նա հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ: Նրա խոսքով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է: Դիվանագետը ևս մեկ անգամ նշել է, որ ցույցերն իրականացվել են … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ մեծ հերթեր չունենք պոլիկլինիկաներում»․ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության ներկա վիճակի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է առողջության համապարփակ ապահովագրությունը։ Ավանեսյանը մասնավորապես նշեց, որ պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում շատ հերթեր չկան։ Նա հավաստիացրեց՝ գլոբալ առումով դրական է վիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում․