Ապարանում ձյունն ու բքի բերվածքները ամբողջությամբ ծածկել են 1.5-մետրանոց ճանապարհային նշանները

Ճանապարհային նշանների ձողերի բարձրությունը 1.5մ է։ Ձյունն ու բքի բերվածքներն Ապարանի տարածաշրջանում գրեթե ամբողջությամբ ծածկել են նշանների ձողերը։Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտն ու տեսանյութ հրապարակել։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձր վարկանիշային բուհերի ուսանողների զինծառայությունից ազատման նախագիծը

Բարձր վարկանիշային բուհերի սովորողները հնարավորություն կունենան ազատվելու պարտադիր զինվորական ծառայությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակում ընդգրկված բուհերում ուսման հիմքով տարկետում ստացած քաղաքացիները հնարավորություն կունենան ուսումն … Read more

2025 թ․ դեկտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները

  Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` … Read more

Եպիսկոպոսաց ժողով

20.01.2026 | 12:35 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին 24News-ին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից դուրս։ «Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր … Read more

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գտնում է, որ 2026 թվականին ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության «ապասառեցում» տեղի չի ունենա

Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամության «ապասառեցում» 2026 թվականին, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։Այս մասին…

Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թ. զեկույցը

Հունվար 20,2026 12:34 ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Զեկույցին կարելի է ծանոթանալ այս հղումով: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, … Read more

ԱՄՆ նախագահը Գրենլանդիայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ

20 Հունվարի, 2026 ԱՄՆ նախագահը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցով  հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ։ Թրամփը  համաձայնել է տարբեր կուսակցությունների հանդիպմանը Շվեյցարիայի Դավոսում, Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: «Ես բոլորին շատ հստակ ասեցի, որ  Գրենլանդիան կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա։ Դրա հետ բոլորը համաձայն են», … Read more

Բազմացման ժամանակացույցի փոփոխություններ․ պինգվինները ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի՝ կլիմայական ճգնաժամին հարմարվելու համար

Անտարկտիդայում պինգվինների բազմացման շրջանը 14 օրով ավելի շուտ է սկսվել՝ մտահոգություն առաջացնելով գիտնականների շրջանում․ գրում է Euronews-ը։ Նշվում է, որ պինգվինները ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի՝ կլիմայական ճգնաժամին հարմարվելու համար։ Պինգվինների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Ադելին, Չինստրապը և Ջենտուն, ապրում են Երկրի վրա ամենաարագ տաքացող վայրերից մեկում, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է մինչև չորս անգամ ավելի … Read more

Կարապետյան. Առաջին քայլով ՀՀ-ում ստեղծելու ենք 300,000 նոր աշխատատեղ

20 հունվարի 2026 – 12:31 AMT PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախության 35-րդ տարում երկիրը դեռ ընդգրկված է աշխարհի 110 աղքատ երկրների ցանկում, ինչը վկայում է, որ այն կարիք ունի արմատական բարեփոխումների ու զարգացման նոր ուղու։ Նա հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն առաջարկում է 5 տնտեսական … Read more