Առատ ձյան հետևանքով Հայաստանի 61 բնակավայր հոսանքազրկվել է, հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
Վայոց ձորի մարզում հոսանքազրկված են Ելփին, Շաղափ, Ողջաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Գլաձոր, Վերնաշեն, Բերքանուշ, Մալիշկա և Եղեգնաձոր բնակավայրերը։
Կոտայքի մարզում էլեկտրամատակարարում չկա Ջրվեժ, Պտղնի, Գառնի, Զորավան, Եղվարդ, Նոր Արտամետ, Մեղրահովիտ, Տանձուտ և Նոր Արտագերս, Տավուշի մարզում՝ Նորաշեն, Մովսես, Բերդ, Պառավաքար, Վարագավան, Կոթի, Ոսկևան, Բարեկամավան, Հաղարծին, Հովք, Գոշ և Դիլիջան բնակավայրերում։
Արարատի մարզում հոսանքազրկվել են Մասիս, Բաղրամյան (Արտաշատի շրջան), Բուրաստա, Դալար, Արտաշատ, Ազատավան, Մրգավան, Արաքսավան, Դիմիտրով, Սայաթ-Նովա, Ջանֆիդա և Փշատավան, Արագածոտնի մարզում՝ Կաթնաղբյուր (Թալինի շրջան), Աշնակ, Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Սարալանջ (Նաիրիի շրջան), Արագյուղ և Բուժական բնակավայրերը։
Շիրակի մարզում լույս չկա Ախուրյան, Կամո, Շիրակամուտ, Սարալանջ (Սպիտակի շրջան) և Մեծ Պարնի։
Լոռու մարզում՝ Ախթալա, Քարկոպ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ և Թեղուտ բնակավայրերում։
Նշվում է, որ բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում։ Միևնույն ժամանակ տեղեկացրել են Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանի վնասման մասին։
