Մարվել է Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Երևանի Մոլդովոկան փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան … Read more

Տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձևավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով … Read more

«Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է: Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն: Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար: Փառք ու … Read more

Ովքե՞ր են քրեական վարույթն իրականացնող մարմինները

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Ամանորյա տոնավաճառ Երևանում | Radar Armenia

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Ամանորյա տոնավաճառ Երևանում․ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված։ Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները՝ Հունվարի 3- Midnight Avenue և Ultraviolet բենդեր Հունվարի 6- Նեմրա Հունվարի 9- Արսեն և Արթուր Սաֆարյաններ Հունվարի 13- Սարգիս Մանուկյան և ընկերներ: Փոքրիկների համար էլ կան տարաբնույթ միջոցառումներ: Գնահատեք հոդվածը

Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել

Գողերը տասնյակ միլիոնավոր եվրոյի արժողությամբ գույք են գողացել Գելզենկիրխենի Sparkasse բանկի պահոցներից: Գելզենկիրխենը Գերմանիայի արևմուտքի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգի քաղաք է։ Նախնական տեղեկություններով՝ գողերը տոնական դադարի ժամանակ ներխուժել են պահոց՝ պատի մեջ անցք ծակելով, հաղորդում է Euronews-ը։ Ոստիկանության և Sparkasse բանկի տվյալներով՝ գողության հետևանքով բանկի մոտ 2700 հաճախորդ է տուժել։ Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Նովաչիկը հայտնել է, … Read more

Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված աբսուրդային և շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն․ Ամստերդամ

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը, ինչը նրան հնարավորություն կտա տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Սա նշանակալի քայլ է ընթացող իրավական գործընթացում: Այս որոշումը … Read more

Թենիսիստ Դանիիլ Սարգսյանը կներկայացնի Հայաստանը

Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Սարգսյանը կներկայացնի Հայաստանը, հաղորդում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը: 19-ամյա մարզիկը պաշտոնապես փոխել է մարզական քաղաքացիությունը։ Դանիիլ Սարգսյանը ծնվել է Պերմում։ 16 տարեկանում նա տեղափոխվել է Իսպանիա և մարզվել է իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալի ակադեմիայում։ ATP-ի դասակարգման աղյուսակում Դանիիլ Սարգսյանը զբաղեցնում է 1094-րդ տեղը։ Կարիերայի ընթացքում նա ստացել է … Read more

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության աշխատակից է սպանվել – Armenia Today

Իրանում անվտանգության աշխատակից է սպանվել ազգային արժույթի անկման պատճառով սկսված բողոքի ցույցերի չորրորդ օրվա ընթացքում, հայտնում է BBC-ն։ Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լորեստան նահանգի Կուհդաշտ քաղաքում։ Սպանվել է «Բասիջ» աշխարհազորի 21-ամյա անդամ, իսկ մի քանի անվտանգության աշխատակիցներ վիրավորվել են։ Բախումներ են գրանցվել նաև Ֆարս և Համադան նահանգներում և տարածվել այլ քաղաքներում։ Իշխանությունները փակել … Read more